Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով

PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքում առատ անձրևներն այսօր կդադարեն, շրջանների մեծ մասում կդիտվի արևային, առանց տեղումների եղանակ։ Միայն արևելյան շրջաններում օրվա 2-րդ կեսին տեղ-տեղ հնարավոր են թույլ և կարճատև անձրևներ: Տեղ-տեղ հնարավոր է քամի 15-18մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով:

Հայպետհիդրոմետից զգուշացնում են, որ ցերեկային ժամերին`12:00-17:00 անհրաժեշտ է խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:

Արարատյան դաշտում ու Երևանում կդիտվի արևային առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին հնարավոր է քամի 10-12մ/վրկ արագությամբ: Գիշերը` +18+20, ցերեկը` +28+30, երեկոյան` +23+25:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---