Դամասկոսի Սբ.Սարգիս եկեղեցու մոտակայքում տեղի ունեցած պայթյունների արդյունքում զոհվել է հայազգի Հակոբ Սարգսյանը

Դամասկոսի Սբ.Սարգիս եկեղեցու մոտակայքում տեղի ունեցած պայթյունների արդյունքում զոհվել է հայազգի Հակոբ Սարգսյանը

PanARMENIAN.Net - Սիրիայում ՀՀ դեսպանության տվյալներով այսօր Դամասկոսի Սբ.Սարգիս եկեղեցու մոտակայքում տեղի ունեցած պայթյունների արդյունքում զոհվել է հայազգի Հակոբ Սարգսյանը, կան վիրավորներ, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։

Մասնակիորեն վնասվել են Սբ.Սարգիս եկեղեցու և կից գործող հայկական միջնակարգ դպրոցի պատերը։

ՄԱԿ-ի տվյալներով, Սիրիայում արդեն 2 տարի շարունակվող բախումների հետևանքով զոհերի թիվը հասնում է 100.000-ի: Զոհված սիրիահայերի թիվը հասնում է 5 տասնյակի: Բազմաթիվ սիրիահայեր առևանգվել են, ազատ արձակվել փրկագնով:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---