Քաղաքագետ. Սիրիայի դեմ ռազմական գործողությունը դժվարությունների է հանդիպելու![]() 27 օգոստոսի 2013 - 16:58 AMT PanARMENIAN.Net - Արևմուտքը Սիրիայում երրորդ համաշխարհային պատերազմ չի հրահրի, կարծում է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նա նկատեց, որ Արևմուտքը լավ հասկանում է, որ Սիրիայի դեմ ռազմական գործողությունը բազմաթիվ դժվարությունների է հանդիպելու: «Այնտեղ շատ լավ պատկերացնում են, որ բնակչության առնվազն 50 տոկոսը աջակցում է նախագահ Բաշար Ասադին»,- նշեց քաղաքագետը: Այնուամենայիվ, ըստ նրա, իրավիճակը խիստ սրված է: «Եթե ինչ-որ մեկը պատահաբար կամ դիտմամբ դիպչի ռուսական բազային, եթե գոնե մեկ ռուս զինվոր զոհվի, պատասխանը հաստատ չի ուշանա»,- ասաց Շաքարյանցն ու հավելեց, որ դժվար այս ամենը չգիտակցի Ամերիկան: «Եթե հարվածող կողմը պատրաստ է անտեսել ամեն ինչ, նրա նկատմամբ համապատասխան վերաբերմունք կլինի»,- եզրափակեց քաղաքագետը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |