3 սեպտեմբերի 2013 - 12:17 AMT
Ձերբակալվել է «Մահմեդական եղբայրների» անդամ Սաադ ալ Հուսեյնին

Եգիպտոսում ձերբակալվել է «Մահմեդական եղբայրների» անդամ Սաադ ալ Հուսեյնին: Նա կալանքի տակ է գտնվում Կահիրեում, հայտնում է MENA-ն:

Ամռանը ասոցիացիայի շուրջ 300 անդամների ձերբակալության թույլտվություն ներկայացվեց: Դադարեցվեց իսլամիստների բոլոր հեռուստաալիքների հեռարձակումը, այդ թվում «Միսր-25» , որը համարվում է նրանց ամբիոնը:

Ձերբակալվել է Ազատության և արդարության կուսակցության, որը «Մահմեդական եղբայրների» քաղաքական թևն է, նախագահ Սաադ ալ Կատատնին, ինչպես նաև ասոցիացիայի գերագույն ղեկավարության ներկայացուցիչ Ռաշադ ալ Բայումին: Երկուսն էլ հայտնվել են Կահիրեի արվարձանի «Տորա» բանտում, որտեղ մինչև վերջերս կալանքի տակ էր պահվում նախկին նախագահ Մուբարաքն ու նրա որդիները:

Եգիպտոսի դատական կոլեգիան խորհուրդ է տվել դատարանին լուծարել «Մահմեդական եղբայրներ» կազմակերպությունը, որը պաշտոնապես գրանցված է որպես հասարակական կազմակերպություն: Առաջին լսումները դատարանում նախատեսված են նոյեմբերի 12-ին: Դատական կոլեգիայի որոշումները պարտադիր չեն կատարման համար:

«Մահմեդական եղբայրները» միջազգային կրոնական քաղաքական ասոցիացիա է, որ հիմնվել է 1928թ. ուսուցիչ Հասան ալ Բաննայի կողմից Եգիպտոսի Իսմաիլիի քաղաքում: 1933թ. ի վեր կազմակերպության կենտրոնակայանը տեղափոխվեց Կահիրե: 1949թ. Հասան ալ Բաննայի մահից հետո, 1950թ. շարժման գաղափարախոսը դարձավ գրականագետ Սեյիդ ալ Կուտբը, որը մահապատժի ենթարկվեց 1966 թվականին: Ասոցիացիան բաժանմունքներ ունի Սիրիայում, Պաղեստինում, Իրաքում: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո այն արդեն 500 հազար անդամ ուներ:

Մինչ Հոսնի Մուբարաքի տապալումն այդ կազմակերպությունը գործում էր ընդհատակում: Մուբարաքի հետնորդը՝ Մուրսին, պաշտոնանկ արվեց զինվորականների կողմից հուլիսին 3-ին զանգվածային բողոքի ակցիաներից հետո: Դրանից հետո «Մահմեդական եղբայրների» ղեկավարնության անդամներից շատերը ձերբակալվեցին երկրում բռնություն բորբոքելու մեղադրանքով: Նմանատիպ մեղադրանքով Մուրսիի դեմ գործը նախօրեին փոխանցվել է դատարան: