Հայաստանը կմասնակցի ՆԱՏՕ-ի զինվարժություններին Գերմանիայում եւ Բոսնիա Հերցեգովինայում22 մարտի 2006 - 15:04 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 12-25 Գերմանիայում եւ Բոսնիա Հերցեգովինայում կկայանան «Cooperative Best Effort 2006» զինվարժությունները` ՆԱՏՕ-ի «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում: Երեկ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիյում բացվել է զինվարշությունների ծրագրավորման քառորյան կոնֆերանս: Ինչպես PanARMENIAN.Net ին հայտնել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը, կոնֆերանսին մասնակցելու նպատակով Վրաստան են մեկնել փոխգնդապետ Սամվել Աթոյանը եւ Հայաստանի ԶՈՒ երկու սպա: Ինչպես նշել է Ս.Շահսուվարյանը, եթե հայ ներկայացուցիչները մասնակցում են կոնֆերանսին, կմասնակցեն նաեւ զինվարժություններին: «Հայաստանի մասնակցությունը «Cooperative Best Effort 2006»-ին կախված է հրավիրող կողմից»,- ավելացրել է Սեյրան Շահսուվարյանը: Հիշեցնենք, Հայաստանում ՆԱՏՕ-ի «Cooperative Best Effort 2006» զինվարժությունները անցկացվել են 2003 թվականին:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |