Իրանի ու «վեցնյակի» հերթական բանակցությունները կվերսկսվեն սեպտեմբերի 27-ին

Իրանի ու «վեցնյակի» հերթական բանակցությունները կվերսկսվեն սեպտեմբերի 27-ին

PanARMENIAN.Net - Իրանի նախագահ Հասան Ռոուհանին միջուկային հարցի գծով բանակցային գործընթացում իր լիազորությունները փոխանցել է երկրի ԱԳՆ-ին, ասվում է նախագահի պաշտոնական կայքում:

Իրանի միջուկային հարցի գծով նոր բանախոս կլինի Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը:

Իրանի միջուկային ծրագիրը սկիզբ է առել 1967թ., երբ ԱՄՆ-ն Իրանի շահ Մուհամմեդ Ռեզա Փեհլեվիին հանձնեց 5ՄՎտ հզորության ատոմային ռեակտորը: Այնուհետև ռեակտորների կառուցման գործում տեխնոլոգիական օգնություն են ցուցաբերել Գերմանիան ու Ֆրանսիան: Իրանը 1968թ. ստորագրեց Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիր և վավերցարեց այն 1970թ.:

ԱՄՆ-ն մեղադրում է Իրանին ատոմային զենքի ստեղծման ուղղությամբ գաղտնի աշխատանք տանելու մեջ: Դեռ 2002թ. ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը դասեց Իրանը «չարիքի առանցքի» երկրների շարքին, որոնք ֆինանսավորում են ահաբեկիչներին ու ձգտում միջուկային զենք ստանալ: ԱՄՆ-ն փորձում է հասնել Իրանի միջազգային մեկուսացման: Սակայն ԱՄՆ ջանքերը հակազդեցություն են ստանում Ֆրանսիայի, Գերմանիայի ու Մեծ Բրիտանիայի, ինչպես նաև Ռուսաստանի կողմից, որը կապված է Իրանի հետ ռազմական տեխնիկայի մատակարարման վերաբերյալ պայմանագրերով ու Բուշերում ԱԷԿ-ի կառուցմամբ:

2003թ. Ֆրանսիայի, Գերմանիայի ու Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները համոզում են Իրանին համաձայնվել և ստորագրել Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի հավելյալ արձանագրությունը, որը թույլ է տալիս ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին ստուգել ցանկացած վտանգավոր օբյեկտ:

Այդ փաստաթուղթն այդպես էլ չվավերացվեց Իրանի խորհրդարանի կողմից, ուստի Իրանը հաճախ ուղղակի անտեսում է ՄԱԳԱՏԷ-ի ստուգման պահանջները:

2008թ. միջուկային ծրագրի շուրջ հարցը այդպես էլ չլուծվեց: Իրանը շարունակում է պնդել, որ իր ծրագիրը խաղաղ բնույթ է կրում, չհրաժարվելով պայմանագրով իր պարտավորություններից, նշելով, որ Իսրայելը, որը միջուկային զենք ունի, չի ստորագրել չտարածման մասին պայմանագիրն ու ոչ մի պարտավորություն չի կրում: ՄԱԿ ԱԽ տեսակետից Իրանը, որպես պայմանագրի անդամ, պետք է վստահելի ապացույցներ ներկայացնի, որ իր միջուկային ծրագիրը խաղաղ է: Իրանի ու «վեցնյակի» հերթական բանակցությունները կվերսկսվեն սեպտեմբերի 27-ին, հիմնական հարցը կլինի Փարչինի ռազմական օբյեկտը, ուր արդեն երկար ժամանակ է փորձում են մուտք ստանալ ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները: Որտեղ կկայանա հանդիպումը, դեռ հայտնի չէ: Իրանը պնդում է, որ Փարչինի օբյեկտը կապ չունի միջուկային ծրագրի հետ, հետևաբար, չի մտնում այն օբեյկտների ցանկը, որոնք կարող է հսկել գործակալությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---