«Ամեն մեկս մեր գործը պետք է անենք». Լևոն Անանյանի հիշատակին

«Ամեն մեկս մեր գործը պետք է անենք». Լևոն Անանյանի հիշատակին

PanARMENIAN.Net - Կան մարդիկ, որոնց մահվանը հավատալ դժվար է, և, միայն հեռախոսահամարը հավաքելով եսհանկարծ հասկանում, որ հասցեատերը չկա: Մահացել է Լևոն Անանյանը՝մարդ, որին շատերը պարտավոր են իրենց կայացմամբ որպես անձ, գրող, լրագրող, այդ թվում նաև ձեր խոնարհ ծառան:

1994 թվականին հայտնի «Գարուն» ամսագրում, որը միշտ լույս է տեսել, չնայած ցրտին, տպագրության համար թուղթ հայթայթելու դժվարություններին ու միջոցների պակասին, տպագրվեց իմ առաջին գրական փորձը՝ Ադրբեջանցի փախստականների մասին, որոնք դժվարությամբ են հարմարվում տեղի իրողություններին: Լևոն Անանյանը ամսագրի գլխավոր խմբագիրն էր: Հոդվածը նրան դուր եկավ, և քանի դեռ այդ պաշտոնում էր, այնտեղ իմ էջն ունեի. գրում էի այն խնդիրների մասին, որոնք կարևոր էի համարում: Հետո նա հեռացավ ու այնտեղ տպագրվելն ինձ համար կորցրեց իր հետաքրքրությունը: Կարելի է ասել, որ նա նպաստեց «Գարունի» վերածնունդին, որը, ի զարմանս բոլորի, նրա օրոք լույս էր տեսնում կանոնավոր, ամիսը մեկ անգամ: Ոչ մի «չի կարելի» չկար. ինչպես ասում էր Լևոնը, գլխավորն այն էր,որ եթե անտաղանդ, ապա գոնե պատշաճ մակարդակով գրված լինի:

Անցան տարիներ, Անանյանը դարձավ Հայաստանի Գրողների միության նախագահ, ես` բավականին կարգին լրագրող: Միշտ հանդիպում էինք, հաճախ ոտքի վրա, բայց միշտ հասցնում հարցուփորձ անել գործերի, կյանքի մասին: Եվ հիմա նա չկա: Գրողների միության շենքի ճակատին կախված է նրա դիմանկարը, և սիրտդ չի տանում այդ կողմ նայել: Նա ամեն ինչ էր հասցնում՝ Ղարաբաղ գրքեր էր ուղարկում, հավաքում սփյուռքահայ գրողներին, Թարգմանչաց տոներ կազմակերպում...

Լևոն Անանյան. «Մենք այս 20 տարում այնքան բան ենք տեսել, որ Այգեկցու առակն է հիշեցնում, երբ կինը անիծում է թագավորին, և նա մահանում է, բայց հետո ավելի դաժան թագավորն է գալիս, ու կինը Աստծուն խնդրում է նրան պահել, որովհետև կարող է ավելի վատը գալ։ Կարծում եմ՝ այսօր ավելի շատ լույս կա, քան երեկ, և այն խավարը, որ մենք միասնաբար ստեղծեցինք այդ հիմքերի հիմքում, այս լույսը չի հերիքում, որ այդ խավարը ցրվի, և առաջ գնանք»։

Սա մահախոսական չէ, սա տուրք է, թող որ փոքր ու համեստ հեռացած մի մարդու, առանց որի շատերն իրենց միայնակ են զգում:

Անանյանը միշտ ուրախանում էր, երբ ծանոթներն ու բարեկամները կյանքում ինչ-որ բանի էին հասնում, նրան միանգամայն խորթ էր նախանձը: Նրա օգնությամբ Թբիլիսիում հաջողվեց գնել Հովհաննես Թումանյանը տունը: Անշուշտ, շատ նախանձողներ ուներ, որոնք իրենք ոչինչ չանելով, փորձում էին Գրողների միությանն անգործության մեջ մեղադրել: Անանյանն այդ հայտարարությունները ժպիտով էր ընդունում ու շարունակում անել իր գործը…

Լևոն Անանյան. «Ամեն մեկս մեր գործը պետք է անենք։ Պետությունը իր կողմից պետք է ունենա այդ մտահոգությունը, պարտավորությունը, հասարակությունն իր կողմից այդ կամքը պետք է ունենա, իսկ մտավորականությունն էլ այդ պատասխանատվությունն ունենա»։

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN.Net
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---