Ինչի՞ մասին կպատմեն Apple-ի այսօրվա շնորհանդեսին. 10 բամբասանք![]() ![]() PanARMENIAN.Net - Երեկոյան՝ ժամը 21:00-ին, Apple-ի շտաբ-բնակարանում կկայանա ընկերության նոր արտադրանքների շնորհանդեսը: Ինչպես միշտ, դրանց մասին նախապես չեն պատմում: Apparat-ը հավաքել է 10 բամբասանք, թե ինչ արտադրանքների մասին, հնարավոր է, Apple-ը տեղեկացնի այսօր կամ մոտ ապագայում: OS X Mavericks-ի թողարկման ամսաթիվը Չնայած OS Mavericks-ի մասին արդեն վաղուց հայտնի է, դեռևս անհայտ է՝ երբ այն կթողարկվի: Ըստ որոշ տեղեկությունների, այն հասանելի կդառնա արդեն հոկտեմբերի 30-ին (Apple-ը նախ ուզում է կենտրոնանալ iOS7-ի վրա): Այսօր, հնարավոր է, հստակ հայտնեն օպերացիոն համակարգի թողարկման ամսաթիվը: iTunes Radio ու iAd iTunes Radio-ի մասին խոսակցություններն արդեն վաղուց են շրջանառվում, բայց վերջին շրջանում դրանք ավելի են շատացել՝ ասում են, որ Apple-ն արդեն աշխատակիցների է վարձում երգերի միջև գովազդի տեղադրման iAd ստորաբաժանման համար: Այսօր արդեն հնարավոր է ավելին իմանանք Pandora-ի ու Spotify-ի մրցակցի մասին: Մատնահետքերի սկաներ Նոր iPhone 5S-ում, հնարավոր է, մատնահետքերի սկաներ լինի. դրա մասին վկայում են ինչպես Apple-ի վերջին պատենտները, այնպես էլ համացանցում հայտնված մոդուլի լուսանկարները: Դա նշանակում է, որ այլևս քառանիշ գաղտնաբառերի անհրաժեշտություն չի լինի: Բացի այդ, Home կոճակի տեսքը կարող է փոքր ինչ փոխվել. ասում են՝ այն արծաթագույն երիզ կունենա: iPhone 5C-ն ու դրա գույները Սա դեռևս պաշտոնապես չհաստատված iPhone-ի ավելի էժան տարբերակն է: Հավանական է, որ այն 4S-ի ներքին կառուցվածքն ունենա, բացի այդ՝ մի քանի գույնի լինի: Պատյանը կլինի պլաստմասե, մնացածը դեռ անհայտ է: Անվանումը ևս հաստատված չէ. բացի այդ, ոչ ոք չի երաշխավորում, որ այն հանրությանը կներկայացնեն հենց այսօր: Շամպայնի գույնի iPhone 5S iPhone 5S-ն առաջին անգամ բացի սպիտակցի ու սևից այլ գույներ էլ կունենա: Ակտիվ խոսում էին ոսկեզօծ iPhone-ի մասին, բայց հիմա արդեն հստակ կարելի է ասել, որ դրա փոխարեն կթողարկվի շամպայնի գույնի iPhone: Խոսում են նաև գրաֆիտի գույնի iPhone-ի մասին: Մեծ էկրան Apple-ի արտադրանքների մասին ամենաչհաստատված բամբասանքը. ընկերությունը 6-դյույմ էկրանով սմարթֆոն է պատրաստում: Դրա կոդային անուններն են iPhone 5.7, iPhone 6, ոմանք կարծում են, որ հենց iPhone 5S-ը արդեն կլինի այդպիսինը: Բայց մեծամասնությունն այն կարծիքին է, որ այդ սարքավորման մասին այսօր չենք լսի: Նոր MacBook ու Mac Pro Թարմացված Mac Pro-ն, որը նման է R2D2 մուգ տարբերակին, արդեն ցուցադրել են, բայց գրեթե ոչ մի մանրամասնություն չեն պատմել: Այժմ մենք կարող ենք լուսանկարներից բացի նաև ինչ-որ նորության սպասել: Կարելի է սպասել նաև թարմացված MacBook-ի ու MacBook Air-ի, բայց այդ թարմացումները, ամենայն հավանականության, էական չեն լինի: Apple TV ու iTV Apple TV-ն օգտագործման համար ավելի հարմարավետ կլինի, բայց դեռևս հայտնի չէ՝ երբ այն կտրվի բարելավման երրորդ կողմի մշակողներին: Հնարավոր է՝ արդեն այսօր հայտարարեն Apple TV-ին փոխարինող iTV-ի մասին: Թե ինչ կլինի դա՝ լիարժեք հեռուստացույց, թե իր տիպով նման կլինի Chromecast-ին՝ հայտնի չէ, բայց երկրորդ տարբերակն ավելի հավանական է: iPod ու iPad Ի տարբերություն այլ արտադրանքների, iPod-ին ու iPad-ին որոշակի փոփոխություններ են սպասում. ըստ համացանցում հայտնված լուսանկարների, iPod Touch-ը նման է լինելու iPhone 5C-ին, պարզապես առանք հեռախոսի հնարավորությունների, իսկ iPad-ը կնմանվի iPad Mini-ին, որը, իր հերթին, նոր Retina-դիսփլեյ կունենա: Շնորհանդեսին հաստատ չենք տեսնի iPod Classic. պատճառը շատ պարզ է՝ դրանք այլևս չեն արտադրելու: iWatch Եվս մեկ վաղեմի բամբասանք, որի հաստատումը կարող ենք ստանալ արդեն այսօր: Samsung-ի՝ Galaxy Gear ժամերի թողարկման մասին հայտարարությունից հետո, Apple-ում, հնարավոր է, մտածած լինեն պատմել իրենց սարքավորման մասին նախատեսվածից քիչ ավելի շուտ, չնայած՝ հնարավոր է և սպասեն… Իսկ թե այս բամբասանքներից որը կհաստատվի, որը՝ ոչ, իսկ ինչին անհրաժեշտ կլինի ևս ինչ-որ ժամանակ սպասել, պարզ կդառնա արդեն մի քանի ժամից: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |