Վարդան Սեդրակյանին ազատազրկեցին 14 տարի ժամկետով

Վարդան Սեդրակյանին ազատազրկեցին 14 տարի ժամկետով

PanARMENIAN.Net - Երևանի կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ սեպտեմբերի 23-ին, հրապարակվեց ԱԻՄ առանջորդ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործով դատավճիռը: Այսպիսով, նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանը դատապարտվեց 14 տարվա, մեղադրյալներից Խաչատուր Պողոսյանը ևս 14, իսկ Սամվել Հարությունյանը՝ 12 տարվա ազատազրկման:

Դատարանը որոշեց Պարույր Հայրիկյանի՝ գումարի բռնագանձման պահանջը թողնել առանց քննության, փոխանցում է «Այսօր»-ը:

Իր մեղադրական ճառում մեղադրող դատախազ Արամ Ամիրզադյանն առաջարկել էր Սեդրակյանին դատապարտել 12 տարվա ազատազրկման։

Հունվարի 31-ին՝ ժամը 23.30-ի սահմաններում, Կենտրոն վարչական շրջանում` Տպագրիչների փողոցում Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ էր իրականացվել: ԱԻՄ առաջնորդը անրակի շրջանում հրազենային վնասվածք էր ստացել: Հետագայում վնասվածքի հետ կապված բարդություններ են առաջացել: ԱԱԾ քննչական վարչությունում գործ էր հարուցվել: Փետրվարի 7-ին Հայրիկյանի գործով ձերբակալվել էին Երևան քաղաքում ոչ լեգալ կարգավիճակով գտնվող երկու կասկածյալ՝ 1966թ. ծնված, որոշակի զբաղմունք չունեցող, նախկինում թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար դատապարտված Խաչատուր Ալբերտի Պողոսյանը և 1972թ. ծնված, Սամվել Արամայիսի Հարությունյանը: Մարտի 5-ին Հայրկյանի գործով կալանավորվել էր նաև նախագահի մեկ այլ թեկնածու, էպոսագետ ներկայացող Վարդան Սեդրակյանը:

Վարդան Սեդրակյանին մեղադրանք էր առաջադրվել, քանի որ նա՝ առաջադրվելով որպես ՀՀ նախագահի թեկնածու 2013-ի փետրվարի 18-ին կայանալիք ընտրություններում, իր մտերիմներ Սամվել Հարությունյանին և Խաչատուր Պողոսյանին 2013 թվականի հունվարի սկզբներին պատվիրել է ԱԻՄ առաջնորդ, ՀՀ նախագահի մեկ այլ թեկնածու Պարույր Հայրիկյանի սպանությունը: Նպատակն էր դադարեցնել վերջինից քաղաքական գործունեությունը:

Սեդրակյանը զենք ձեռք բերելու համար հանցակիցներին տվել էր 1000 ԱՄՆ դոլար, ինչը Խաչատուր Պողոսյանը և Սամվել Հարությունյանը հավասարապես կիսել էին։ Ծրագրված հանցագործությունն իրականացնելու համար Խաչատուր Պողոսյանն օգտագործել է իր կողմից 1995-1996 թվականներին ապօրինի կերպով ձեռք բերված և պահված 1941թ. գործարանային արտաղրության 7,62 մմ տրամաչափի «HG 201» համարի «Նագան» տեսակի թմբուկավոր ատրճանակը։

Խաչատուր Պողոսյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա` 1995-1996 թթ. Բագրատաշենի տարածքում քննությամբ չպարզած անձից ապօրինի կերպով ձեռք էր բերել 1941թ. գործարանային արտադրության 7.62 մմ տրամաչափի «HG 201» համարի «Նագան» տեսակի թմբուկավոր ատրճանակ և այդ ատրճանակից կրակելու համար նախատեսված` 9 հատ 7.62 մմ տրամաչափի փամփուշտներ, որոնք մինչև 2013թ. հունվարի 31-ը ապօրինաբար պահել էր տանը:

Սամվել Հարությունյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա, իր ընկերոջ` Խաչատուր Պողոսյանի հետ, 2013թ. հունվարի սկզբին Վարդան Սեդրակյանից Հայրիկյանի սպանությունն իրագործելու պատվեր ստանալով, իրենց համաձայնությունն են տվել ու զենք ձեռք բերելու համար Սեդրակյանից ստացել 1000 ԱՄՆ դոլար գումար:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին կայացած Հայրիկյանի գործով հերթական դատական նիստի ժամանակ Վարդան Սեդրակյանն իր պաշտպանական ճառում պահանջել էր կամ իրեն մեղսունակ ճանաչել, կամ ապացուցել Հայրիկյանի դեմ մահափորձը պատվիրելու պատճառը, գրում է Tert.am-ը:

Սեդրակյանն ընդգծել էր, որ 12-15 հատորանոց գործում չկա որևէ տող, որը կապացուցի իր կապն այս գործի հետ:

«Իմ պաշտպանն էլ իր ճառում ասաց, որ 1930-ականներին անգամ, երբ որևէ մեկին մեղադրում էին մեկ ուրիշին սպանելու համար, գործի մեջ պետք է լիներ գոնե մեկ ցուցմունք, անկախ նրանից, թե այն ինչ կերպ է ձեռք բերվել, բայց պետք է լիներ մեկ ցուցմունք: Բայց այստեղ չկա»,- ասել էր Սեդրակյանը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---