iPad-ի գների վարկանիշով Հայաստանը մոտավորապես Լյուքսեմբուրգի և Նորվեգիայի միջև է![]() ![]() PanARMENIAN.Net - Ամենաէժան iPad- ները վաճառվում են Մալայզիայում (474 դոլար), Կանադայում (485 դոլար) և ԱՄՆ-ում (499 դոլար): Այդ մասին ասվում է CommSec հետազոտության մեջ, որը ավստրալական Commonwealth բանկի ստորաբաժանումն է: Այդ ապրանքատեսակի ամենաթանկ պլանշետները վաճառվում են Արգենտինայում (1,1 հազար դոլար), Բրազիլիայում (791 դոլար) և Դանիայում (725 դոլար), հայտնում է Lenta.ru-ն: CommSec-ը համեմատել է առանց 3G և 16 գիգաբայթ ներկառուցված հիշողությամբ 4-րդ սերնդի iPad Retina պլանշետների արժեքը: Բանկը հետազոտություններ է անցկացնում պլանշետների գների ոլորտում՝ որոշելու համար ավստրալական դոլարի արդարացի արժեքը: iPad-ների և նման այլ սարքերի վարկանիշի հիմքում այն տեսությունն է, համաձայն որիարժույթի փոխարժեքների նշանակությունները պետք է համապատասխանեն գնողունակության պարիտետին: Դա նշանակում է, որ փոխարժեքով հաշվարկված որոշակի գումարով տարբեր երկրներում կարելի է գնել ապրանքների նույն քանակությունը: Հայաստանում iPad Retina-ի միջին գինը 261 000 դրամ է՝ մոտ 642 դոլար: Այդպիսով, Հայաստանը CommSec-ի վարկանիշում կարող էր տեղ զբաղեցնել Լյուքսեմբուրգի (641 դոլար) և Նորվեգիայի (655,52 դոլար) միջև: Հղումներ թեմայով. ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |