ԱՄՀ-ն նվազեցրել է ՀՆԱ կանխատեսումն ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի համար

ԱՄՀ-ն նվազեցրել է ՀՆԱ կանխատեսումն ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի համար

PanARMENIAN.Net - Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) նվազեցրել է ՀՆԱ կանխատեսումը Ռուսաստանի համար՝ մինչև 1,5 տոկոս, հունիսին կանխատեսվող 2,5 տոկոսի փոխարեն: Իսկ 2014-ի համար կանխատեսվել էր 3-3,25 տոկոս աճ, ասվում է ԱՄՀ առաքելության հայտարարության մեջ:

Սա Ռուսաստանի համար կանխատեսման նվազեցման արդեն երկրորդ դեպքն է՝ համաշխարհային էկոնոմիկայի ապրիլյան տեսության (World Economic Outlook, WEO) մեջ ԱՄՀ-ն արդեն մեկ անգամ նվազեցրել էր կանխատեսումը 3,7 տոկոսից մինչև 3,4 տոկոսը 2013 թվականի համար և անփոփոխ էր թողել 2014 թվականի կանխատեսումը՝ 3,8 տոկոս:

Միաժամանակ, ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, Տնտեսական զարգացման նախարարությունը 2013 թ. համար կանխատեսում է ՌԴ ՀՆԱ աճը 1,8 տոկոսի սահմանում, 2014-ին՝ 3 տոկոս:

ԱՄՀ գնահատականով, Ռուսաստանի տնտեսությունը մոտ է ներուժի լիակատար օգտագործմանը, գործազրկությունը գտնվում է պատմության մեջ ամենացածր մակարդակում, իսկ արտադրական ռեսուրսների օգտագործումը նախաճգնաժամային ամենաբարձր մակարդակում է: «Միևնույն ժամանակ աճը դանդաղում է, իսկ ռիսկերի բալանսը ոչ բարենպաստ խախտման միտում ունի հնարավոր ներքին և արտաքին ցնցումների պատճառով»,-նշում է ԱՄՀ-ն:

Այդ խնդիրների լուծման ու արտադրության ծավալի պոտենցիալ աճի համար ԱՄՀ գործադիր խորհրդի տնօրենները անհրաժեշտ են համարել լրացուցիչ կերպով ամրապնդել քաղաքականությունը և վճռական կառուցվածքային բարեփոխումներ անցկացնել, հատկապես առաջարկի առումով:

Մասնավորապես, տնօրենները ողջունել են նավթի գնի վրա հիմնված բյուջետային նոր կանոնի ընդունումն ու կարևորել են դրա ամրապնդումը: Նրանք կոչ են արել ՌԴ իշխանություններին վարել քաղաքականություն, որը կբխի «բյուջետային կանոնի ոգուց, չընդունել այն առաջարկները, որոնք ուղղված են ծախսերի սահմանափակումները շրջանցելուն»:

2013 թվականին տնտեսական աճը Հայաստանում ակնկալվում է 4 տոկոսից ցածր, ասվում է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնի հայտարարության մեջ, որն արվել է ԱՄՀ պատվիրակության սեպտեմբերի 5-18-ը Հայաստան այցի ավարտին: «2013 թ. սպասվում է 4 տոկոսից ցածր տնտեսական աճ, սակայն միջին ժամկետում այն աստիճանաբար կբարձրանա մինչև հինգ տոկոս՝ հիմնված կառուցվածքային ամուր բարեփոխումների, տարածաշրջանային ավելի բարձր ինտեգրման և պետական, մասնավոր և օտարերկյա ներդրումների ավելացման վրա»,-ասվում է ԱՄՀ հայտարարության մեջ:

Ըստ ԱՄՀ ավելի վաղ արված կանխատեսումների, 2013-ին ՀՀ տնտեսությունը պետք է 5,1 տոկոս աճ գրանցեր, 2014-ին՝ 5,3 տոկոս, 2015-2016 թթ.՝ 5,5 տոկոս:

Հայտարարության մեջ ասվում է, որ 2012 թ. տնտեսության աշխուժության արագ տեմպը 2013 թ. չափավորվում է՝ արտացոլելով արտաքին, այդ թվում՝ տարածաշրջանային տնտեսությունների ավելի թույլ պահանջարկը, սպասվածից ավելի խիստ հարկաբյուջետային դիրքը և վարկերի դանդաղ աճը: Հավանական է, որ աշխուժության տեմպը դանդաղի հուլիսին տեղի ունեցած գազի և էլեկտրաէներգիայի գների բարձրացման հետևանքով: Հավանական է, որ աշխուժության տեմպը դանդաղի հուլիսին տեղի ունեցած գազի և էլեկտրաէներգիայի գների բարձրացման հետևանքով:

ԱՄՀ հայկական ներկայացուցչության ղեկավարը գտնում է նաև, որ պարենային ապրանքների և էներգակիրների գների բարձրացումը գնաճը մղել է կենտրոնական բանկի (ՀՀ ԿԲ) նպատակային միջակայքից (4±1.5 տոկոս) վերև: Ըստ Հորթոնի, հավանական է, որ հետագա մի քանի ամիսների ընթացքում պահպանվի բարձր գնաճը ՝ 2014 թ. վերադառնալով նպատակային միջակայք՝ արտացոլելով գնաճի ակնկալիքները:

Ըստ 2013 թվականի բյուջեի, տնտեսության աճը Հայաստանում նախատեսված է 6,2 տոկոս, գնաճը՝ 4±1,5 տոկոս:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---