Իրանում երկու անձ է ձերբակալվել, որոնց կասկածում են նախագահի վրա կոշիկ նետելու մեջ

Իրանում երկու անձ է ձերբակալվել, որոնց կասկածում են նախագահի վրա կոշիկ նետելու մեջ

PanARMENIAN.Net - Իրանում երկու մարդ է ձերբակալվել, որոնց կասկածում են նախագահ Հասան Ռոուհանիի վրա կոշիկ նետելու մեջ: Այդ մասին հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը, տեղական ԶԼՄ-ների վրա հղումով:

Մի քանի տասնյակ երիտասարդ իսլամիստներ միացել են նախագահի հարյուրավոր կողմնակիցներին, որոնք հավաքվել էին Թեհրանի օդանավակայանում՝ դիմավորելով նրան Նյու Յորքից, որտեղ Իրանի նախագահը մասնակցում էր ՄԱԿ ԳՎ նստաշրջանին: Ինչպես ավելի վաղ էր հայտնի դարձել, երբ Ռոուհանին մոտեցել է դիմավորողներին, հանրության պահպանողական տրամադրված հատվածի կողմից նրա ուղղությամբ հավկիթներ ու կոշիկ են նետել:

Դրան հաջորդել է Ռոուհանիի երկու հակառակորդների ձերբակալությունը: Նրանցից մեկը իր կոշիկը որպես բողոքի նշան օգտագործածներից մեկն է: Մյուսին ձերբակալել են մեկ ոտնամանով լինելու համար, թեև ոչ ոք չի տեսել, թե նա ինչպես է կոշիկ նետել:

Պետության ղեկավարի հանդեպ անհարգալից վերաբերմունքի փաստով հետաքննություն է սկսվել, հայտնել են ոստիկանությունից:

Ռոուհանիի գործողությունները ՄԱԿ ԳՎ-ում, նրա հեռախոսազրույցը ԱՄՆ նախագահի հետ դժգոհություն են առաջացրել Իրանի բնակչության որոշ շրջանակներում, քանի որ այդ քայլերն ընկալվել են որպես Իրանի ձգտում ԱՄՆ հարաբերությունների հետ կարգավորման ի վնաս ազգային շահերի:

Անցած շաբաթ, ելույթ ունենալով ՄԱԿ ԳՎ նստաշրջանում, Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել էր, որ պատրաստ է ամենասեղմ ժամկետում միջուկային խնդրի կարգավորման շուրջ բանակցություններ սկսել՝ 3-6 ամսում: Նյու Յորքում նաև կայացել էր Իրանի ներկայացուցչի հետ «վեցնյակի» բանախոսների հանդիպումը, որի արդյունքներից կողմերը գոհ են մնացել:

Ավելի ուշ Օբամայի նախաձեռնությամբ տեղի է ունեցել նրա հեռախոսազրույցը Ռոուհանիի հետ: Ինչպես հայտնել է ԱՄՆ նախագահը, նա Իրանի իր պաշտոնակցի հետ քննարկել է միջուկային ծրագրի կարգավորման ուղիները: Մինչդեռ, Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել է, որ բարձրաստիճան ներկայացուցիչը լրագրողներին հայտնել է, որ ԱՄՆ և Իրանի բանակցությունները միջուկային խնդրի շուրջ չեն շարունակվի նախագահների մակարդակով, չնայած ուրբաթ օրը Բարաք Օբաման ու Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հեռախոսազրույց են ունեցել:

ԱՄՆ-ն մեղադրում է Իրանին ատոմային զենքի ստեղծման ուղղությամբ գաղտնի աշխատանք տանելու մեջ: Թեհրանը հայտարարում է, որ բացառապես խաղաղ նպատակներ է հետապնդում:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---