Նոյեմբերից Մոսկվայում բեռնատարներ կվարեն միայն ՌԴ վարորդական իրավունք ունեցողները

Նոյեմբերից Մոսկվայում բեռնատարներ կվարեն միայն ՌԴ վարորդական իրավունք ունեցողները

PanARMENIAN.Net - 2013թ. նոյեմբերից Մոսկվայում բեռնատարներ կվարեն միայն ՌԴ վարորդական իրավունքներ ունեցողները: Միաժամանակ Մոսկվայի իշխանությունները նաև ընդլայնել են արդեն գործող իրավունքների արգելափակման համար հիմնավորումների ցանկը:

Իչպես պարզաբանել է Մոսկվայի կառավարության նիստում փոխքաղաքապետ, Տրանսպորտի դեպարտամենտի ղեկավար Մաքսիմ Լիսկուտովը, անցաթուղթը չեղյալ հայտարարելու համար հիմք կարող են ծառայել տրանսպորտային միջոցրի կառավարման իրավունքից զրկելը, չվճարված տուգանքների առկայությունը, մի շարք այլ համակարգային խախտումներ, հայտնում է ՌԲԿ-ն:

Լիսկուտովը նշել է նաև, որ հոկտեմբերի 1-ից անցագրերի պատրաստման ու ձևակերպման ծառայությունը գործում է միայն էլեկտրոնային կարգով: Անցագիրը կարելի է ձևակերպել Մոսկվայի պետական ու քաղաքային ծառայությունների պորտալում:

2013 թ. նոյեմբերի 5-ից ուժի մեջ է մտնում «Ճանապարհային երթևեկության անվտանգության մասին» օրենքը և Վարչական իրավախախտումների մասին օրենսգիրքը, որով ընկերություններին ու գործատուներին արգելվում է ծառայողական մեքենաները վստահել ՌԴ վարորդական իրավունք չունեցող վարորդներին: Այդ կանոնը խախտելու համար տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի ու շահագործման համար պատասխանատու պաշտոնյաները կտուգանվեն մինչև 50 հազար ռուբլով:

Նման օրինագծի մշակման համար առիթ հանդիսացավ ողբերգական ՃՏՊ-ն Նոր Մոսկվայում, որին զոհ գնաց 18 մարդ:

Հուլիսի 13-ին Նոր Մոսկվայում 46-ամյա Հրաչյա Հարությունյանի վարած «Կամազ» մակնիշի բեռնատարը մեծ արագությամբ բախվեց ավտոբուսին։ Վթարի հետևանքով 18 մարդ զոհվեց, ևս 30 տարբեր աստիճանի վնասվածքներ ստացան: Տեսագրության մեջ հստակ երևում է, որ բեռնատարի վարորդը ցանկացել է խուսափել բախումից և կտրուկ շրջադարձ է կատարել, սակայն բախվել է տրանսպորտային միջոցին։ Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ վարորդը ռուսական վարորդական իրավունք չի ունեցել, իսկ բեռնատարը դեռևս գարնանը հանված է եղել հաշվառումից։ Հրաչյա Հարությունյանը դատարանի դահլիճ էր բերվել կանացի խալաթով:

Հարությունյանը հայտարարել է, որ մեքենայի արգելակները չեն գործել: Նա կալանավորված է, Հարությունյանին սպառնում է մինչև 7 տարվա ազատազրկում:

Հաջորդ դատական նիստը Հարությունյանի գործով, հավանաբար, տեղի կունենա դեկտեմբերի 14-ին: :

Ողբերգությունից հետո Մոսկվայի քաղաքապետի պաշտոնակատար Սերգեյ Սոբյանինը հայտարարեց, որ ներգաղթյալների կողմից ճանապարհային երթևեկության կանոնների խախտումը պետք է արտաքսման համար հիմք հանդիսանալ:

«Գտնում եմ, որ միգրանտների դեպքում, որոնք աշխատում են բեռնափոխադրումների վրա, երթևեկության կանոնների խախտումը պետք է դիտարկվի որպես աշխատանքային օրենսդրության խախտում»,-հայտարարել է նա լրագրողներին և հավելել, որ այդ մարդիկ պետք է դադարեցնեն իրենց գործունեությունն ու վտարվեն»:

Սոբյանինը նշել է նաև, որ, ըստ վիճակագրության, օտարերկրացի վարորդների մեծ մասը չի կարողանում առաջին անգամից ՌԴ վարորդական իրավունք ստանալ, ինչը վկայում է նրանց թույլ պատրաստվածության մասին»:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---