ԱՄՆ դոլարը հակված է աճի՝ հաջորդ տարվա պետբյուջեի հետ կապված խնդիրների ֆոնին

ԱՄՆ դոլարը հակված է աճի՝ հաջորդ տարվա պետբյուջեի հետ կապված խնդիրների ֆոնին

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի առաջին օրը նշանավորվեց աղմկահարույց նորությունով ԱՄՆ-ից այն մասին, որ Սպիտակ տունը հրահանգել է դաշնային կառավարական գործակալություններին կասեցնել գործունեությունը, քանի որ ԱՄՆ Կոնգրեսը չի լուծել հաջորդ տարվա ֆինանսների հետ կապված խնդրահարույց հարցը: Երկրի պետպարտքի ցավոտ հարցն ուղղակի կաշկանդում է Օբամայի վարչակարգի գործողությունները, քանի որ Կոնգրեսն ուղղակի միջոցներ չի հատկացնում կառավարությանը, կիրառելով իր «դրամապանակի իրավունքը»: Ուստի վտանգ է առաջանում, որ դաշնային հատկացումները կկասեցվեն, ինչը կհանգեցնի դրամային միջոցների ծավալի նվազման ու ԱՄՆ արժույթի թանկացման:

Վաղվա հերոսը կրկին խոստանում է ԱՄՆ կառավարությունը լինել ու տևական բանակցությունները հանրապետականների ու ժողովրդավարների միջև: Եթե ԱՄՆ կառավարության ֆինանսավորման հարցը նոր ֆինանսական տարվա համար, որն, ի դեպ, հոկտեմբերի 1-ից է սկսվում, չլուծվի, ապա ԱՄՆ դոլարը հակված կլինի աճի՝ հաջորդ տարվա պետբյուջեի հետ կապված խնդիրների ֆոնին, իսկ ահա մյուս մակրոտնտեսական տվյալներն ԱՄՆ համար ետին պլան կմղվեն:

Forex Club-ը հետևյալ խորհուրդն է տալիս՝ գնի 1,3560 մակարդակի դեպքում, հնարավոր է, եվրոն նվազի մինչև 1,3460, գերադասում ենք վաճառել 1,3560-ից սկսած:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում հոկտեմբերի 1-ին իրականացվել է 1,650 մլն ԱՄՆ դոլարի առք և վաճառք 405.77 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Փակման գինը կազմել է 405.80 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց:

Հոկտեմբերի 1-ին 1 ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 405.34 դրամ՝ սեպտեմբերի 30-ի համեմատ աճելով 0.05 կետով: 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 548.95 դրամ՝ ավելանալով 2,13 կետով: Այս մասին հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---