Ռուսաստանը պատրաստվում է վերանայել իր քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահի աշխատակազմը պատրաստվում է վերանայել իր քաղաքկանությունը Հայաստանի նկատմամբ: Այդ մասին հայտարարել է ՄՊՀ Ասիայի եւ Աֆրիկայի երկրների ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Միխաիլ Մեյերը: Նրա խոսքերով, ռազմավարական դաշնակցի հետ հարաբերությունները, ինչպիսին հանդիսանում է Հայաստանը Ռուսաստանի համար, պետք է ավելի սերտ լինեն:



«Գիտական եւ մշակութային կապերի բացակայությունը մեր երկրների միջեւ վերջին 10-15 տարիների ընթացքում բացասական է անդրադարձել հարաբերությունների վրա: ԽՍՀՄ փլուզումից հետո Ռուսաստանի համար բավական անբարենպաստ իրադրություն ստեղծվեց. Ռուսաստանը չունի ԱՊՀ երկրների մասնագետներ: Այժմ դրությունը սկսել է ուղղվել, մենք հայագիտության բաժին ենք բաց անում, որը շատ կարեւոր է Ռուսաստանի համար, սակայն կարիք կա հայոց լեզվի մասնագետների, եւ առավել եւս գրաբարի»,- նշել է պրոֆեսոր Մեյերը:



Նա նաեւ նշեց, որ Հայաստանի եւ Ռուսաստանի մերձեցման ճանապարհին կան որոշակի առաջխաղացումներ: «Վերջերս Երեւանում էր ակադեմիկոս Միխայիլ Պիոտրովսկին, այժմ Հայաստանում է գտնվում իմ գործընկեր, արեւելագետ Վիտալի Նաումկինը, առաջիկայում սկսվում է հայտնի արաբագետ Դմիտրի Ֆրոլովի այցը: Մենք գրեթե տեղյակ չենք ժամանակակից հայ պատմաբանների աշխատություններին, սակայն հուսով եմ, որ այդ սխալը կուղղվի»,- նշել է Միխայիլ Մեյերը:



Նշենք, որ պրոֆեսոր Միխայիլ Մեյերը գտնվում է Երեւանում` «Ժողովրդավարության կովկասյան ինստիտուտի» զարգացման ֆոնդի հարավկովկասյան մասնաճյուղի հրավերով:
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---