Կարսի Մրենի հայկական տաճարը ընդգրկվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի պահպանության կարիք ունեցող հուշարձանների ցանկում

Կարսի Մրենի հայկական տաճարը  ընդգրկվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի պահպանության կարիք ունեցող հուշարձանների ցանկում

PanARMENIAN.Net - Կարսում գտնվող Մրենի հայկական տաճարն ընդգրկվել է «Հուշարձանների համաշխարհային ֆոնդի» պահպանության կարիք ունեցող հուշարձանների ցուցակում, գրում է еrmenihaber.am-ը: Հուշարձանների համաշխարհային ֆոնդը 1996 թվականից սկսած 2 տարին մեկ հրապարակում է աշխարհի հուշարձանների դիտարկումների ցուցակը: 2014-ի ցուցակում, որը հրապարակել է կազմակերպության ղեկավար Բոնի Բուրնհեմը, ընդգրկված են 41 երկրրի 67 հուշարձան: Դրանք վտանգված են և ունեն հատուկ պահպանության կարիք:

Թուրքական «Թելալ» լրատվական կայքը հայտնում է, որ այդ ցուցակում է նաև Կարսի նահանգի սահմանային զինվորական շտաբի տարածքի մեջ գտնվող 7-րդ դարով թվագրվող Մրենի տաճարը:

Ամերիկահայ Քրիստինա Մարանջը, որը մոտ 10 տարի զբաղվել է տաճարի ուսումնասիրությամբ, նշել է, որ սահմանի մոտ և զինվորական շտաբի տարծաքում գտնվելու պատճառով այն ուսումնասիրելը, այնտեղ գնալը դժվար է եղել:

«Իմ հիմնական նպատակը տաճարի պահպանությունն է: Տաճարի հարավային պատը քանդված է: Հույս ունեմ, որ ցուցակում ընդգրկվելով հատուկ պահպանության կարիք ունեցող եկեղեցուն Անիի և Ախթամարի պես վերաբերմունք կցուցաբերվի», - նշել է մասնագետը:

Մրենի տաճարը գմբեթավոր բազիլիկ տիպի հայկական եկեղեցի է Թուրքիայի տարածքում։ Գտնվում է Ախուրյանի աջափնյա գետեզրի մոտ, Բագարանից ոչ հեռու, պատմական Մրեն քաղաքի տարածքում։ Սեբեոսի վկայությամբ կառուցվել է իշխան Դավիթ Սահառունու կողմից, շինարարությունն ավարտվել է 639-640թթ։ Պատկանում է գմբեթավոր բազիլիկ եկեղեցիների տիպին, լայնությունը 20 մ է, երկարությունը` 30 մ, աղոթասրահն ունի 19,6 մ լայնություն և 22 մ երկարություն։ Տաճարի ներքին ու արտաքին ճարտարապետությունը բնորոշ է պարզությամբ, ծավալները` ակնահաճո համաչափություններով: Մրենը պահպանության խիստ կարիք ունի, քանի որ դրա վիճակը ծայրաստիճան վատթարացել է վերջին տարիներին:

Photo:fresnostate.edu
Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---