Օրհան Զեյնալովին ձերբակալել են, նա Ադրբեջանում հետախուզվում էր սպանության համար (թարմացված)

Օրհան Զեյնալովին ձերբակալել են, նա Ադրբեջանում հետախուզվում էր սպանության համար (թարմացված)

PanARMENIAN.Net - Ոստիկանությունը ձերբակալել է Եգոր Շչերբակովի սպանության գործով կասկածյալ ադրբեջանցի Օրհան Զեյնալովին, այդ մասին ՆԳՆ վրա հղումով հայտնել է «Ինտերֆաքսը»: Հիշեցնենք, որ Շչերբակովի սպանությունն անկարգությունների պատճառ դարձավ Մոսկվայի Արևմտյան Բիրյուլովո շրջանում:

Օրհան Զեյնալովին ձերբակալել են մերձմոսկովյան Կոլոմնայում, հիմա նրան Մոսկվա են տանում: Այլ տեղեկություններ այն մասին, թե ինչպես է հաջողվել գտնել ադրբեջանցու հետքը, որին լավագույն օպերատիվ աշխատակիցներն էին որոնում, դեռ չկան:

Նաև պարզվել է, որ Զեյնալովը սպանության համար հետախուզվում էր նաև ադրբեջանցի իրավապահների կողմից: Այդ մասին հայտնել է Մոսկվայում ՌԴ Պետդեպարտամենտի ՆԳՆ ղեկավար Անատոլի Յակունինը, գրում է նշում է «Ինտերֆաքս»-ը:

«Կապվել ենք Ադրբեջանում մեր գործընկերների հետ: Նրանք հաստատել են, որ այդ քաղաքացին սպանության կասկածանքով հետախուզության մեջ էր գտնվում», - Մոսկվայի կառավարության այսօրվա նիստին ասել է Յակունինը:

Ավելի վաղ ՌԴ Քննչական կոմիտեն բացահայտել էր, որ Մոսկվայի Արևմտյան Բիրյուլովո շրջանում Շչերբակովի սպանության համար կասկածյալ Օրհան Զեյնալովը աշխատանքի մշտական վայր Մոսկվայում չուներ և մասնավոր տաքսի էր վարում: Ինչպես ասվում է ՌԴ ՔԿ պաշտոնական հաղորդագրության մեջ, Զեյնալովը «չարաշահում է սպիրտային խմիչքները»: Քննիչները բնութագրել են նրան որպես ագրեսիվ ու բռնկվող:

Ըստ ՌԴ ՔԿ տվյալների, կասկածյալը շուրջ 10 տարի է բնակվում է Մոսկվայում, սակայն բնակության մշտական վայր չունի: Քննիչները պարզում են, թե արդյոք Զեյնալովն օրինական հիմունքներով էր Ռուսաստանում, գրում է Lenta.ru-ն: ՔԿ հաղորդագրության մեջ ասվում է, որ կասկածյալի ձերբակալությունը մի քանի ժամվա պատմություն է: «Եվ քանի դեռ մենք դա չենք արել, նա շանս ունի կամավոր ներկայանալու քննիչին»,-հայտարարել է գերատեսչության ղեկավար Վլադիմիր Մարկինը: ՆԳՆ Մոսկվայի վարչությունը հոկտեմբերի 15-ին հայտարարել է, որ կասկածյալի անձը հաստաված է: Ըստ ոչ պաշտոնական տվյալների, նրան ճանաչել են բնակարանի հարևանները՝ տեսնելով համացանցում տեսախցիկների տեսագրությունը: Հոկտեմբերի 13-ին մոսկովյան Արևմտյան Բիրյուլովո թաղամասում անկարգությունների առիթ է դարձել հոկտեմբերի լույս 10-ի գիշերը տեղի բնակիչ 25-ամյա Եգոր Շչերբակովի սպանությունը: Սկզբում որպես «ժողովրդական հավաք» կազմակերպված ցույցը վերածվել էր անկարգությունների: Մասնակիցները մեղադրում էին ոստիկանությանը, որը, իբր, պատշաճ չի կատարում իր պարտականությունները, տեղաբնակները շրջանի պարեկում են կազմակերպել: Ակցիայի ագրեսիվ տրամադրված մասնակիցների մի մասը՝ մոտ 1000 մարդ, ազգայնամոլների ու ֆուտբոլային ֆանատների առաջնորդությամբ կոտրել է «Բիրյուզա» առևտրային կենտրոնի ցուցափեղկերը, իսկ հետո շարժվել դեպի բանջարեղենի բազա, որտեղ միգրանտներ են աշխատում:

«Ինտերֆաքսը», իրավապահների վրա հղումով, հայտնում է, որ վրդովված մարդիկ ջարդել են բազայի դարպասները, վնասել սառնարանները, կոտրել կայանած մեքենաները, ջախջախել ձմերուկների առևտրի տաղավարը: Կեսգիշերից հետո իրավիճակը հաջողվել է համեմատաբար կայունացնել հատուկ ուժերի միջամտությամբ:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---