1921 թվականին բոլշեւիկները զոհաբերեցին Հայաստանի մի մասը` Բաքուն
ստանալու համար

PanARMENIAN.Net - Մոսկովյան պայմանագրի սկզբնական պլանը Հայաստանի մասով շատ ավելի քիչ զիջումներ էր նախատեսում Թուրքիային: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին տված հարցազրույցում հայտարարել է թուրքաբան, Ասիայի եւ Աֆրիկայի երկրների ինստիտուտի տնօրեն, ՄՊՀ պրոֆեսոր Միխաիլ Մեյերը: Նրա խոսքերով, Խորհրդային Ռուսաստանի արտաքին գործերի ժողովրդական կոմիսար Գեորգի Չիչերինը առաջարկեց Հայաստանին թողնել Արեւմտայն Հայաստանի տարածքը` ներառյալ Մուշն ու Կարսը: «Սակայն գործին խանգարեց նավթի գործոնը: Բաքու-Աստրախան փոխադրումների ուղին պահպանելու համար բոլշեւիկները ամեն ինչի էին պատրաստ: Դաշինքը քեմալիստական Թուրքիայի հետ արեւմտամետ տրամադրված Հայաստանի դեմ շահավետ էր եւ բոլշեւիկներին, եւ թուրքերին, որոնք ահռելի քանակությամբ զենք ու ոսկի ստացան: Հայաստանը, ցավոք, խաղաքարտ դարձավ մեծ նավթային խաղում: Բոլշեւիկները առաջնորդվում էին հետեւյալ սկզբունքով. Բաքուն ստանալու համար կարելի է զոհաբերել ամեն ինչ»,-ընդգծել է Մեյերը:



Ռուս թուրքագետը նշել է, որ Մոսկովյան պայմանագրի ստորագրման իսկական ամսաթիվը ոչ թե մարտի 16-ն է, այլ` 18-ը: «Մարտի 18-ի երեկոյան կողմերը վերջնականապես ձեւակերպեցին պայմանագրի կետերը, որով Հայաստանից անջատվեց նրա մեծ մասը»,-ասել է նա:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---