Դենիս Դվորնիկով. Բիրյուլովոյի իրադարձությունները չեն կարող որոշ մտքեր չհուշել

Դենիս Դվորնիկով. Բիրյուլովոյի իրադարձությունները չեն կարող որոշ մտքեր չհուշել

PanARMENIAN.Net - Այն, ինչ կատարվեց Բիրյուլովոյում, պետք է տարանջատել երեք իրադարձությունների: Առաջինը սարսափելի դավադիր սպանությունն է: Նման տեսակետ PanARMENIAN.Net ին հայտնեց ՌԴ Հանրային պալատի անդամ Դենիս Դվորնիկովը: «Մոսկովյան բակերում անգամ ամենասանձարձակ խուլիգանները հետևում էին մի կանոնի՝ եթե տղան աղջկա հետ է, ոչ մի կռվշտոց, նույնիսկ եթե լուրջ հակասություններ կան: Այն, ինչ կատարվեց Բիրյուլովոյում, նորմալ մարդու ընկալումից վեր է՝ կոպտել աղջկան ու սպանել նրա ընկերոջը: Տարբեր մարդկանցից լսել եմ, որ Եգոր Շչերբակովն ուղղակի հիանալի տղա և բարի երիտասարդ էր: Աստված հոգին լուսավորի»,- ասաց Դվորնիկովը:

Նա նշեց ևս երկու կետ.

«Երկրորդը Զեյնալովի ձերբակալության մասինայդ ահավոր «բլոկբաստերն էր», որը ցուցադրվեց հեռուստատեսությամբ, զետեղվեց ինտերնետում:Ադրբեջանի ԱԳՆ-ի բողոքը կասկածյալին ձերբակալության ժամանակ հրապարակային ծեծի ենթարկելու վերաբերյալ այն հազվագյուտ դեպքերից է, երբ համամիտ եմ Բաքվի ԱԳՆ-ի հետ: Այդ կինոյի հեղինակները շատ վատ կարծիքի են իրենց քաղաքացիների մասին: Ուղղակի ամոթ էր: Եվ երրորդ հանգամանքը բանջարեղենի շուկայի ճակատագիրն է: Ահա այս պարագայում հետաքրքիր կլինի հետևել, թե ինչպես կվերաբաշխվեն այդ համեղ պատառն ու ֆինանսական հոսքերը: Եթե աղմկահարույց բողոքի միակ հետևանքը բանջարեղենի պահեստի փակումը եղավ, դա չի կարող որոշ մտքեր չհուշել»,- ասաց նա:

Հոկտեմբերի 13-ին մոսկովյան Արևմտյան Բիրյուլովո թաղամասում անկարգությունների առիթ էր դարձել հոկտեմբերի լույս 10-ի գիշերը տեղի բնակիչ 25-ամյա Եգոր Շչերբակովի սպանությունը: Սկզբում որպես «ժողովրդական հավաք» կազմակերպված ցույցը վերածվել էր անկարգությունների:Բերման է ենթարկվել 400 մարդ: Երեքշաբթի պարզվեց այդ գործով կասկածյալ Օրհան Զեյնալովի անձը:

Ձերբակալության ժամանակ Զեյնալովը դիմադրել էր: Ավելի ուշ, օպերատիվ աշխատակիցների հետ զրույցում նա խոստովանել էր իր մեղքը՝ ասելով, թե ինքն է դանակով հարվածել Եգոր Շչերբակովին: Նրա ձերբակալությանն աջակցելու համար Զեյնալովի վարձակալած բնակարանի տիրոջը 1 մլն ռուբլի են խոստացել ՆԳՆ-ում:

Զեյնալովը ձերբակալվել է մինչև դեկտեմբերի 10-ը, դատական նիստում նա ժխտել էր իր մեղքը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---