Մերկելը հասկացրել է Օբամային, որ «բարեկամներին լրտեսելը տգեղ է»

Մերկելը հասկացրել է Օբամային, որ «բարեկամներին լրտեսելը տգեղ է»

PanARMENIAN.Net - Եվրամիությունը Ֆրանսիայի և ԳԴՀ նախաձեռնությամբ բանակցություններ կպահանջի ԱՄՆ հետ Եվրոպայում տվյալների չարտոնված ենթադրյալ հավաքագրման վերաբերյալ, հայտնել է ԵԽ նախագահ Հերման վան Ռոմպեյը:

«ԵՄ անդամ բոլոր 28 երկիրը համամիտ են նախաձեռնությանը»,-հայտարարել է Վան Ռոմպեյն ԵՄ անդամ երկրների ղեկավարների երկօրյա գագաթաժողովի առաջին օրվա ավարտին: Ըստ նրա, Միացյալ Թագավորությունը նույնպես համաձայն է նախաձեռնությանը, չնայած ԱՄՆ հետ սերտ կապերին, հայտնում է Reuters գործակալությունը:

Ֆրանսիան ու Գերմանիան առաջարկել են բանակցություններ սկսել ԱՄՆ հետ՝ 2013 թ. լրտեսական սկանդալի հետ կապված տարաձայնություններին վերջ դնելու համար՝ առաջարկելով անդամ մյուս երկրներին միանալ իրենց: ԱՄՆ հետախուզական ծառայությունների լրտեսությունն եվրոպական երկրներում գագաթաժողովի առաջին օրվա հիմնական թեման էր, թեև ի սկզբանե նախատեսվում էր նվիրել այն թվայնացման շուկայի քննարկմանը:

Մասնավորապես, ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը հասկացրել է Օբամային, որ «ընկերներին լրտեսելը գեղեցիկ չէ» և անընդունելի է: Մերկելի հայտարարությունը, որն արվել է Բրյուսելում, արձագանք էր այն հաղորդագրությանը, թե, իբր, ԱՄՆ իշխանությունները գաղտնալսում են կանցլերի բջջային հեռախոսը, հայտնում է ՌԲԿ-ն:

«Փաստը մնում է փաստ: Մենք չենք կարող ընդունել այդ լրտեսությունը: Մենք պետք է միջոցներ ձեռնարկենք, ես չեմ կարող ազգային մակարդակով միջոցներ ներկայացնել, դրանք պետք է ձեռնարկվեն Եվրոպայի մակարդակով»,-հայտարարել է Բելգիայի վարչապետ Էլիո դը Ռուպոն:

Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուգեն սատարել է Մերկելին՝ նշելով, որ մինչ քայլեր ձեռնարկելը պետք է ապացուցել, որ ԱՄՆ հատուկ ծառայությունները տվյալներ են հավաքագրել:

«Նման տեղեկատվություն հավաքելու մեր ունակությունն ուղղված է ահաբեկչության, հանցավորության ու պատերազմների կասեցմանը: Դա պարզ է: Գնում ենք այդ միջոցներին մեր հանրությունների ազատությունը պահպանելու համար: Այդ գործիքները չպետք է օգտագործվեն միմյանց գաղտնալսելու համար»,-ասել է Շվեդիայի վարչապետ Ֆրեդերիկ Ռայնֆելդտը:

Ավստրիայի փոխկանցլեր Միխաել Շպինդելեգերը հայտարարել է, որ իր երկիրը չի հանդուրժի, որ ինչ-որ մեկն առանց օրինական հիմնավորման վերլուծել է ավստրիական ամբողջ տեղեկատվությունը: «Բարեկամական հարաբերությունների դեպքում չի կարելի ուրիշի խոսակցությունները գաղտնալսել: Մենք, եվրոպացիներս, պետք է վստահ լինենք ու հստակ բացատրենք դա ԱՄՆ-ին: ԱՄՆ-ի և այլ երկրների միջև պետք է վստահելի հարաբերություններ կառուցվեն, ինչը գերադասելի է»,-ասել է քաղաքական գործիչը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---