Հայերն ու քրդերը վաշինգտոնյան խորհրդաժողովում քննարկել են գործակցության հարցը

Հայերն ու քրդերը վաշինգտոնյան խորհրդաժողովում քննարկել են գործակցության հարցը

PanARMENIAN.Net - Քուրդ քաղաքական գործիչները Թուրքիայից, Սիրիայից, Իրանից ու Իրաքից Վաշինգտոնում «Քրդերի ղերը Մերձավոր Արևելքում» խորհրդաժողով են հրավիրել: Կազմակերպիչն է քրդական Խաղաղության ու ժողովրդավարության կուսակցությունը (ԽԺԿ), որը գործում է Թուրքիայում: Համաժողովի աշխատանքին բյուրոյի անդամ Հակոբ Տեր-Խաչատուրյանի գլխավորությամբ մասնակցել է նաև ՀՅԴ պատվիրակությունը, գրում է Asbarez-ը:

«Ողջունում ենք Խաղաղության ու ժողովրդավարության կուսակցության առաջին խորհրդաժողովը Վաշինգտոնում, ինչպես նաև հայ-քրդական գործակցության վերաբերյալ կառուցողական երկխոսության հնարավորությունն ու հայ և քուրդ ժողովրդների ազգային ու ժողովրդավարական ձգտումների իրականացման վերաբերյալ»,- ասել է Հակոբ Տեր-Խաչատուրյանը:

Խորհրդաժողովի աշխատանքին մասնակցել են նաև կուսակցության համահիմնադիր Սելաեդդին Դեմիրթաշը, Անկարայում ԱՄՆ նախկին դեսպան Ջեյմս Ջեֆրին, Իրաքում քրդական կառավարության ներկայացուցիչ Քարվան Զեբարին, լրագրողներ Ջենգիզ Ջանջարն ու Ամբերին Զամանը Թուրքիայից:

Այժմ իրաքյան Քրդստանը խորհրդարանից ու կառավարությունից բացի ունի նաև սեփական զինված կազմավորումները՝ մինչև 80 հազար մարդ, զրահատեխնիկա և տանկեր, անվտանգության սեփական ծառայություն, կազմակերպված իսրայելցի տեսուչների օգնությամբ, մի քանի արբանյակային ալիքներ՝ Էրբիլեի «Kurdistan-TV»-ն, Սուլեյմանիեի «KurdSat» և այլն: Քրդերն ունեն նաև չորս համալսարան՝ Սուլեյմանիեում, Էրբիլեում, Դահուկում ու Քիֆրիում: 2005 թ. Էրբիլեի մոտ կառուցված օդանավակայանը օդային կապ ապահովեց արտաքին աշխարհի հետ, երկրորդ օդանավակայանը գործում է Սուլեյմանիեում:

Զահոյի ու Սուլեյմանիեի մոտ նավթի արդյունահանումը կարող է Քրդստանին անկախ եկամուտներ ապահովել: Հյուսիսային Քրդստանում գործում են 3800 իրաքյան ու օտարերկրյա ընկերություններ: Հատուկ հույսեր են կապվում զբոսաշրջության զարգացման վրա, քանի որ Քրդստանը, իր բնական առանձնահատկությունների շնորհիվ, սիրված հանգստավայր է եղել: Ձգտելով նոր ներդրումներ ներգրավել Քրդստանի նոր կառավարությունը 10-ամյա հարկային արտոնություններ է սահմանել ներդրողների համար: Այժմ Իրաքյան Քրդստանը միակ կայուն ու բարեհաջող գոտին է Իրաքում: Ամերիկացիները դիտարկում են այն որպես պլացդարմ տարածաշրջանում: Քուրդ վերնախավի շրջանում կարծիք կա, որ Իրաքի հնարավոր փլուզման դեպքում պետք է պատրաստավել անկախության հռչակմանը:

Էթնիկ քրդերը կազմում են Թուրքիայի բնակչության 18 տոկոսը, թեև ըստ պաշտոնական տվյալների՝ 15,7 տոկոսը: Ի տարբերություն թուրքերի, քրդերը խոսում են հնդեվրոպական լեզվով:

1984 թ. օգոստոսին Քրդստանի աշխատավորական կուսացությունը պատերազմ է հայտարարել Թուրքիայի իշխանություններին, որը շարունակվում է մինչ օրս: Մինչ 1999 թ. ՔԱԿ-ը հանդես էր գալիս ծայրահեղական պահանջներով՝ միասնական ու անկախ Քրդստանի հռչակում, որը կմիավորի քրդական տարածքները, որոնք այժմ Թուրքիայի, Իրանի, Իրաքի ու Սիրիայի միջև են բաժանված:

2011 թվականի հուլիսի 17-ին քրդական ոչ կառավարական կազմակերպությունների «Ժողովրդավարական հասարակության կոնգրեսը» հայտարարեց Թուրքիայում կազմում Դիարբեքիր մայրաքաղաքով ինքնավարության ստեղծման մասին:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---