Մոսկվայի նախկին փոխքաղաքապետը հորդորում է չսահմանափակել ներգաղթյալների ներհոսքը

Մոսկվայի նախկին փոխքաղաքապետը հորդորում է չսահմանափակել ներգաղթյալների ներհոսքը

PanARMENIAN.Net - Վերջին իրադարձությունները Բիլյուլովոյում և դրան հաջորդած հատուկ գործողությունները ՆԳՆ և ԴՄԾ մասնակցությամբ, որոնք միգրացիոն օրենսդրության հազարավոր խախտումներ ու ապօրինի ներգաղթյալների մի մասի հանցավոր մտադրությունները բացահայտեցին, շարունակում են հանրության ուշադրությունը կենտրոնացնել ներգաղթյալների ներհոսքի սահմանափակման վրա: Իշխանությունների կարծիքն այս հարցում կարծես թե որոշակի է. մերձավոր արտերկրի հետ մուտքի արտոնագրեր սահմանելն աննպատակահարմար է, մյուս կողմից, չեն բացառվում Ռուսաստանում միգրանտների ներկայության կանոնների խստացումները: Սակայն մի շարք փորձագետներ նշում են, որ նույնիսկ ամենակոշտ միջոցների կիրառումը կարող է վնասակար լիներ տնտեսության համար, գրում է Newsru.com-ը:

Աշխատանքային ներգաղթյալների հոսքի սահմանափակումը կարող է հարվածել խոշորագույն քաղաքների տնտեսությանը, առաջին հերթին Մոսկվայի ու Սանկտ Պետերբուրգի: Այդ մասին, մասնավորապես, հայտարարել է Մոսկվայի «Սկոլկովո» կառավարման դպրոցի ռեկտոր, նախկին փոխքաղաքապետ Անդրեյ Շարոնովը, որը մասնակցել է քաղաքապետների Global Cities Initiative միջազգային խորհրդաժողովին:

«Լոնդոնի փոխքաղաքապետներն ասում էին, որ իրենց նպատակն է առավելապես բաց պահել Լոնդոնը ողջ աշխարհի միգրանտների համար: Միգրացիան նրանց համար թարմ ոգու, թարմ «արյան» ներհոսք է, որը փոխում է երկրի ապրելակերպը, քանի որ միգրանտները գնում են ինչ-որ բանի հասնելու նպատակով: Դա կարևոր դաս է մեզ համար, քանի որ մենք ներգաղթն ընկալում ենք որպես սպառնալիք»,-ասել է Շարոնովը «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը:

Նա նշել է, որ այդ բաց փիլիսոփայության բաղադրիչն է ժամանող մարդկանց տրամադրվածությունը, որոնց նպատակն է «վաստակել, օրինապաշտ քաղաքացիներ լինել», ասել է «Սկոլկովոյի» ռեկտորը: Տնտեսական աճի խթանման այդ միջոցի անտեսումը կարող է Ճապոնիայի օրինակով ստագնացիայի հանգեցնել, վստահ է Շարոնովը: «Նրանք չունենք ներգաղթ, նրանք ոչ ոքի թույլ չեն տալիս իրենց երկիր մուտք գործել, և լճացումն այնտեղ շարունակվում է արդեն 25 տարի՝ չկա այն տնտեսական բումը, որն առկա էր 30 տարի առաջ»,-ասել է Շարոնովը: Ըստ նրա, վերաբերմունքը միգրացիոն հոսքերի հետ աշխատանքին զգալիորեն ազդում է ներդրումների մթնոլորտի վրա, այդ թվում ողջ երկրի մասշտաբով:

Ներգաղթյալների դեմ վերջին ելույթները եղան Մոսկվայում, երբ հոկտեմբերի 13-ին մոսկովյան Արևմտյան Բիրյուլովո թաղամասում անկարգությունների առիթ դարձավ հոկտեմբերի լույս 10-ի գիշերը տեղի բնակիչ 25-ամյա Եգոր Շչերբակովի սպանությունը: Սկզբում որպես «ժողովրդական հավաք» կազմակերպված ցույցը վերածվեց անկարգությունների: Մասնակիցները մեղադրում էին ոստիկանությանը, որը, իբր, պատշաճ չի կատարում իր պարտականությունները, տեղաբնակները շրջանի պարեկում են կազմակերպել: Ակցիայի ագրեսիվ տրամադրված մասնակիցների մի մասը՝ մոտ 1000 մարդ, ազգայնամոլների ու ֆուտբոլային ֆանատների առաջնորդությամբ կոտրել է «Բիրյուզա» առևտրային կենտրոնի ցուցափեղկերը, իսկ հետո շարժվել դեպի բանջարեղենի բազա, որտեղ միգրանտներ են աշխատում:

Հանցագործությունը կատարելու մեղադրանքով բերման ենթարկվեց ու ձերբակալվեց ադրբեջանցի Օրհան Զեյնալովը: Նա ձերբակալվեց մերձմոսկովյան Կոլոմնայում հոկտեմբերի 15-ին: Ձերբակալության ժամանակ Զեյնալովը դիմադրել է: Ավելի ուշ, օպերատիվ աշխատակիցների հետ զրույցում նա խոստովանել էր իր մեղքը՝ ասելով, թե ինքն է դանակով հարվածել Եգոր Շչերբակովին: ՌԴ իրավապահ մարմինները հայտարարել են, որ Զեյնալովը չունի ՌԴ քաղաքացիություն: Ըստ ՌԴ ՔԿ տվյալների, կասկածյալը մոտ 10 տարի է բնակվում է Մոսկվայում, սակայն բնակության մշտական վայր չունի, չարաշահում է ալկոհոլային խմիչքները, բռնկուն է, ագրեսիվ, մշտական աշխատանք չունի: Ավելի ուշ Զեյնալովը հրաժարվեց խոստովանական ցուցմունքներից: Զեյնալովը ձերբակալված կմնա մինչև դեկտեմբերի 10-ը:

Ըստ ՀՀ տարածքային կառավարման նախարարության հրապարակած վիճակագրության, 2012 թ. առաջին կիսամյակում ՌԴ միգրացիոն ծառայությունները գրանցել են որպես ներգաղթյալներ ՀՀ 156 184 քաղաքացու: Նույն ժամանակահատվածում ՀՀ 2 701 քաղաքացի ՌԴ քաղաքացիություն է ստացել, 11 627-ը ժամանակավոր բնակության թույլտվություն են ստացել: Հաշվետու շրջանում ՀՀ 31 000 քաղաքացի Ռուսաստանում աշխատելու իրավունք է ստացել, որից 47,30 տոկոսը շինարարության ոլորտում, 20,60 տոկոսը՝ ծառայությունների ոլորտում, 13,70 տոկոսը՝ տրանսպորտի ու կապի ոլորտում, 3,60 տոկոսը՝ մեծածախ ու մանրածախ առևտրի ոլորտում:

Photo: www.snob.ru
Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---