Թուրք պատգամավորը չի հավանում Վան անվանումը, ասում է՝ «Ուան» ավելի լավ է հնչում

Թուրք պատգամավորը չի հավանում Վան անվանումը, ասում է՝ «Ուան» ավելի լավ է հնչում

PanARMENIAN.Net - Ադրբեջանցիների 2800-ամյա վաղեմության պատմության մասին Իլհամ Ալիևի «ցնցող» հայտարարությունից հետո, թուրքական խորհրդարանի պատգամավոր Այսել Տուգուլուկն ոչ պակաս անհավանական առաջարկ է արել՝ Վան քաղաքը վերանվանել Ուանի: Ըստ պատգամավորի, հազարամյակներ շարունակ այդ քաղաքը հենց Ուան է կոչվել և պետք է վերադարձնել նրան պատմական անվանումը: Պատգամավորն ուղղակի վստահ է, որ քաղաքի այժմյան անվանումը «հակասում է ժողովրդավարությանը, սխալ է, սխալ նաև արտասանության տեսակետից»: Թե ինչ կապ ունի այստեղ ժողովրդավարությունը, միայն գուշակել կարելի է, իսկ այն, որ Վանի թագավորության մայրաքաղաքի անվանումը «սխալ է», փաստը է: Թուրքիայում այն ամենը, ինչ պատկանել է հայերին, հույներին, ասորիներին հայտարարվում է սխալ և վերանվանման ենթակա: Իսկ քանի որ Վանը պատգամավորի ականջի համար չափազանց հայեցի է, այն ևս պետք է վերանվանել:

Հավանաբար, պատգամավորը հենց այդպես է ընկալել Էրդողանի հայտարարությունը, որ պատմական վայրերին կվերադարձվեն նրանց իսկական անվանումները: Սակայն, ակնհայտորեն Էրդողանի խոսքերը չեն առնչվում բոլոր կատալոգներում ու պատմական աշխատություններում ընդգրկված քաղաքներին: Հետևելով Էրդողանին, Գիսարլիկ ավանը, օրինակ, պետք է ստանա իր պատմական Տրոյա անվանումը:

Իսկ ինչ վերաբերում է Վանին ու Վանի թագավորությանը, որը վաղնջական ժամանակներում ամենահզորներից էր, երբ պատգամավորի նախնիներն ուղղակի գոյություն չունեին երկրի երեսին, ապա խորհուրդ կտանք ուշադիր ուսումնասիրել պատմությունը: Անշուշտ, ոչ թուրքական աղբյուրներով, այլ աշխարհում ընդունված լուրջ աշխատություններով:

Ուրարտուն (Վանի թագավորություն) հինավուրց պետություն է հարավ-արևմտյան Ասիայում, որը Վանի թագավորության հիմնադրման մասին վարկածներից մեկի համաձայն առաջացել է մ. թ. ա. XIII–XI դարերում՝ Վանա լճից հարավ հիշատակվող Ուր(ու)ատրի ցեղային միության հիմքի վրա: Մեկ այլ տեսակետ այն կապում է Արարատյան դաշտի հետ` ելնելով թագավորության Արարատ-Ուրարտու անվանումից: Ներկայումս ընդունված է այն տեսակետը, ըստ որի՝ թագավորության սկզբնատարածքը Վանա լճի ավազանն է, որի հետ էլ կապվում է թագավորության հիմնական ինքնանվանումը` «Բիայնիլի» (այդ պատճառով էլ գիտության մեջ պետությունը հայտնի է նաև «Վանի թագավորություն» անվամբ): Սարդուրի I օրոք Վանի թագավորությունը տարածվել է ոչ միայն Վանա լճի ավազանում, այլև Հայկական Տավրոսից հարավ՝ Տիգրիսի վերին հովտում:

Սարդուրի II օրոք տերությունն ունեցել է առավելագույն տարածքը. հյուսիսում հասել է Սև ծով, հյուսիս-արևելքում` Կուր գետ, արևելքում` Կասպից ծով, արևմուտքում` Փոքր Ասիայի կենտրոնական շրջան, հարավում` Բաբելոնով` Պարսից ծոց, և Դամասկոսի թագավորությունով` Միջերկրական ծով:

Պետության անկմանը նպաստել են նաև հյուսիսից ասպատակող սկյութական ցեղերը։ Վանի թագավորության անկման ժամանակը ստույգ հայտնի չէ: Հիմքեր կան կարծելու, որ Վանի արքայատոհմից իշխանության անցումը հաջորդ արքայատոհմին կատարվել է պալատական հեղաշրջման միջոցով՝ նախքան մ. թ. ա. 609 թ.:

Հայկական լեռնաշխարհի արևմտյան մասում մ. թ. ա. 612 թ-ին, ըստ Մովսես Խորենացու, ձևավորվել է հայկական նոր՝ Հայկազունների իշխանությունը՝ Պարույր Հայկազունու գլխավորությամբ:

Ժամանակակից գիտությունն Ուրարտունիր համար բացահայտեցXIX դարի սկզբում: Գիտնականները ուշադրություն դարձրին պատմագիր Մովսես Խորենացու պատումին այն մասին, որ Ասորեստանի թագուհի Շամիրամը Վանա լճի ափին մասնակցել է քաղաքի կառուցմանը: 1827 թվականին Ֆրանսիայի Ասիական ընկերակցությունը Վանի շրջան գործուղեց առաջին հետազոտող Ֆրիդրիխ Շուլցին: 1829 թվականին քուրդ ավազակները սպանեցին նրան, սակայն նրա աշխատությունների նյութերը հասան Ֆրանսիա ու հրապարակվեցին: Շուլցն արտանկարեց իր հայտնաբերած սեպագրերն և տվեց Վանա ժայռի առաջին նկարագրությունը, հետազոտությունները ցույց տվեցին, որ սեպագրերը ասորերեն չեն, թեև մինչ այդ եվրոպացի հետազոտողները Վանի մոտակայքի ավերակներն ու ուրարտական սեպագիր արձանագրություններն ասորական մշակույթի հետքերի տեղ էին դնում: Իսկ Ուրարտուն մոռացված թագավորություն էր մնում մ.թ.ա V դարից սկսած:

Եվ եթե վերանվանելու հարց ծագի, ապա ավելի շուտ Տուշպա, ոչ թե Ուան: Թուրքերն արդեն վերանվանել են Արարատն Աղրիդաղի, Աղթամարը՝ Ակդամարի, Զմյուռնիան՝ Իզմիրի, ցուցակն երկար կարող է լինել: Հերթը Վանի՞նն է:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN.Net
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---