Ա. Սկակով. Բաքուն ամեն ինչ կանի, որպեսզի Հայաստանն ավելորդ «օդանցք» չստանա Վրաստանի միջոցով

Ա. Սկակով. Բաքուն ամեն ինչ կանի, որպեսզի Հայաստանն ավելորդ «օդանցք» չստանա Վրաստանի միջոցով

PanARMENIAN.Net - Իշխանափոխությունը Վրաստանում խորքային փոփոխություններ չի առաջացնի հայ-վրացական հարաբերություններում, սակայն, անշուշտ, դրական ազդեցություն կունենա: Այդ մասին PanARMENIAN.Net ին է հայտարարել ՌԳԱ Արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի ու Կովկասի աշխատանքային խմբի համակարգող Ալեքսանդր Սկակովը: Ըստ նրա, Վրաստանի արտաքին քաղաքականությունը, ինչպես նաև Թբիլիսիի ներքին քաղաքականությունն ազգային փոքրամասնությունների հարցում (այս դեպքում հայերի) ավելի կանխատեսելի կդառնա, հավասարակշիռ ու իրատեսական: «Հավանաբար, ավելի շուտ կլուծվեն խնդիրները, կապված տարանցման հետ, եկեղեցիների, կոնկրետ անձերի: Այնուամենայնիվ, խորքային փոփոխություններ չեն ակնկալվում և դա կապված է Ադրբեջանից Վրաստանի կախվածության հետ՝ Բաքուն ամեն ինչ կանի, որպեսզի Հայաստանն ավելորդ «օդանցք» չստանա Վրաստանի միջոցով: Ուստի չի աշխատի Աբխազիայով անցնող երկաթուղին, ամեն կերպ կարգելակվի Վլադիկավկազ-Թբիլիսի մայրուղու արդիականացումը, չեն հայտնվի նոր հաղորդակցություններ, որոնք այդքան կարևոր են ռուս-վրացական կապերի համար: Ավելին, Բաքուն շահագրգռված է, որ առաջընթաց չլինի նաև վրաց-ռուսական հարաբերություններում: Ըստ էության, Վրաստանը դարձավ իր քաղաքականության պատանդը, ոչ միայն ԱՄՆ-ի, այլ նաև Ադրբեջանի սատելիտը, վերածվելով ոչ թե տրանսպորտային միջանցքի, այլ «միջանցիկ բակի»:Կարելի է միայն հուսալ, որ իրավիճակը ժամանակի հետ կփոխվի»,-ասել է Սկակովը:

Նախագահական ընտրություններն անցան Վրաստանում հոկտեմբերի 27-ին: Հաղթեց Գեորգի Մարգվելաշվիլին, որն, ըստ նախնական տվյալների, հավաքել է ձայների 62,11 տոկոսը: Նորընտիր նախագահի երդմնակալությունը տեղի կունենա նոյեմբերի 17-ին:

Վրաստանի կառավարությունը գլխավորեց վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի կառավարության ամենաերիտասարդ նախարարը՝ 31-ամյա ՆԳՆ ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլին:

 Ուշագրավ
Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
---