Ն. Ռիժկովը մեկնաբանել է Լուկաշենկոյի «ղարաբաղյան» հայտարարությունը՝ խորհուրդ տալով նրան սեփական գործերով զբաղվել![]() 6 նոյեմբերի 2013 - 17:21 AMT PanARMENIAN.Net - «Թող Լուկաշենկոն իր գործերով զբաղվի, պետք չէ միջամտել այլոց գործերին, այլ երկրների հարցերին»,-հայտարարել է Հայաստան-Ռուսաստան միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովը ՀՀ ԱԺ կայացած ճեպազրույցի ժամանակ՝ մեկնաբանելով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի վերջին հայտարարությունը Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության մասին: Ընթացիկ տարվա հոկտեմբերին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ԱՊՀ երկրների ԶԼՄ-ների լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել էր, որ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության հարցում հարկավոր կլինի հաշվի նստել նաև Ադրբեջանի կարծիքի հետ, հաշվի առնելով չկարգավորված տարածքային հարցը: Ըստ Նիկոլայ Ռիժկովի, բոլորը հիանալի հասկանում են, որ ղարաբաղյան հարցը չի կարող մեկ օրում լուծվել: «Եթե հարցն այդպես դնենք, դա կնշանակի, որ Հայաստանը երբեք չի անդամակցի Մաքսային միությանը»,-ասել է նա: «Չի կարելի կապել ղարաբաղյան հարցը Մաքսային միության հետ, քանի որ դա բոլորովին այլ թեմա է»,-ասել է Նիկոլայ Ռիժկովը, հայտնում է Panorama.am-ը: Ինչպես հայտնում է «Նովոստի-Արմենիան» Ն.Ռիժկովը հայտարարեց նաև, որ ՀՀ բնակչության մեծ մասը կողմ է երկրի անդամակցությանը Մաքսային միությանը: «Վաղ թե ուշ Հայաստանը կանդամակցի Մաքսային միությանը: Հայաստանը չպետք է կորցնի իր ռազմավարական գործընկերոջն ու բարեկամին, իսկ Ռուսաստանն՝ իր պատմական բարեկամին ու ռազմավարական գործընկերոջը»,-ասել է Ռիժկովը ճեպազրույցում Երևանում հանձնաժողովի 23-րդ նիստի ավարտին: Ըստ նրա, Հայաստանի բնակչության արևմտամետ հատվածը մինչև վերջ չի հասկանում, թե երկիրն ինչ սահմանափակումների կբախվի Եվրամիության ճանապարհին: «Ես հետաքրքվել եմ մասնագետներից, և նրանք ասել են, որ Ուկրաինան չի հասկանում, թե ուր է ձգտում, նա չգիտի, թե ինչ է նրան սպասում: Մենք ողջունում ենք Հայաստանի քաղաքական որոշումը ՄՄ-ին անդամակցելու վերաբերյալ»,-ասել է նա: Սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և հետագայում Եվրասիական միության ձևավորմանը մասնակցելու Հայաստանի մտադրության մասին: Հայաստանի այս որոշումը քննադատության ենթարկվեց եվրոպական կառույցների ու փորձագիտական շրջանակների կողմից, որոնք հայտարարեցին, որ Հայաստանը գործնականում խզեց բանակցությունները Եվրոպայի հետ, ինչն անհնար է դարձնում ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը այս տարվա նոյեմբերին Վիլնյուսում՝ ԵՄ և Արևելյան գործընկերության ղեկավարների գագաթաժողովում: Մինչդեռ, ՀՀ ղեկավարները հայտարարում են, որ ՄՄ-ին միանալու մտադրության մասին որոշումը չի անդրադառնա Հայաստանի եվրաինտեգրման գործընթացի վրա և Ասոցացման մասին համաձայնագիրը կնախաստորագրվի Վիլնյուսում: Հղումներ թեմայով. ![]() ![]() Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: Մաքսային միություն Մաքսային միությունն իր աշխատանքը սկսել է 2010 թվականին: Սկզբում միությանն անդամկցում էին Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը: Հետագայում միությանն անդամակցելու մտադրության մասին հայտարարեցին նաև Ղրղզստանն ու Տաջիկստանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |