Ռ. Քոչարյանը ԿԽՄԿ ղեկավարին ներկայացրել է ղարաբաղյան կարգավորման ներկա ընթացքը

PanARMENIAN.Net - Նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Յակոբ Քելլենբերգերին, հաղորդում է հանրապետության ղեկավարի մամլո ծառայությունը: Բարձր գնահատելով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ համագործակցությունը, Հանրապետության նախագահն ասել է, որ այն միշտ էլ եղել է բարի կամքի եւ պատրաստակամության շրջանակում:Կողմերը խոսել են կազմակերպության աջակցությամբ իրականացվող ծրագրերի, մասնավորապես անհայտ կորածների հայտնաբերման ուղղությամբ կատարվող աշխատանքի մասին: Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ Հայաստանը մշտապես հանդես է բերել պատրաստակամություն` Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցների գործունեության համար ապահովելով բարենպաստ պայմաններ: Հյուրի խնդրանքով Հանրապետության նախագահն ընդհանուր գծերով ներկայացրել է նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա ընթացքը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ ՀՀ-ն իրավունք է վերապահում խնդիրը լուծել ուժի կիրառմամբ
Նշվում է, որ իրադրության հետագա սրման ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ղեկավարության վրա
«ԿԸՀ-ն այս շաբաթ մանդատները գրանցելու արձանագրությունը կկազմի»,-ասել է ԿԸՀ քարտուղարը