ՀՀ ԱԳՆ-ն չի մեկնաբանում «շինծու աղբյուրների հիմար հաղորդագրությունները»

ՀՀ ԱԳՆ-ն չի մեկնաբանում «շինծու աղբյուրների հիմար հաղորդագրությունները»

PanARMENIAN.Net - «Շինծու աղբյուրների հիմար հաղորդագրությունները մեկնաբանությունների կարիք չունեն»,-հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը՝ անդրադառնալով Today's Zaman-ի հրապարակմանը:

Թերթը դիվանագիտական աղբյուրների վրա հղումով հայտնել էր, որ Թուրքիան դիմել է աջակցության համար Շվեյցարիային, որն, ըստ Անկարայի, պետք է օգնի կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը, այդպիսով ճանապարհ բացելով Անկարայի ու Երևանի դիվանագիտական հարաբերությունների վերականգնման համար: Ինչպես հայտնում է թուրքական Today's Zaman-ը, դիվանագիտական աղբյուրների վրա հղումով, հոկտեմբերի կեսին Շվեյցարիա կատարած այցի ժամանակ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է շվեյցարացի պաշտոնյաներին, թե Թուրքիան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ:

Ընդ որում թուրք նախարարը նշել է, որ շվեյցարացի պաշտոնյաները դրական են արձագանքել Դավութօղլուի առաջարկին: Դավութօղլուն այցի ժամանակ նաև նշել է, որ հարաբերությունները Հայաստանի հետ մեծ նշանակություն ունեն Թուրքիայի համար՝ ակնարկելով, թե Թուրքիան ամենամոտ ապագայում կշարունակի աշխատել իր հարևանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ում աղբյուրների, Թուրքիան, մասնավորապես, մտադիր է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ մինչև 2015 թվականը, այսինքն մինչ Հայոց ցեղասպանության 100-ամյակը:

Թերթը մեջբերել է «բարձրաստիճան մի թուրք պաշտոնյայի» մեկնաբանությունը», որը հայտարարել է, թե «Թուրքիան փակել է իր սահմանը Հայաստանի հետ ոչ թե Լեռնային Ղարաբաղի, այլ հարևան շրջանների պատճառով»: Ըստ թերթի աղբյուրի, Ադրբեջանը հայտարարել է, որ չի առարկի սահմանի բացման դեմ, եթե Երևանը «ազատի» յոթ մերձակա շրջաններից առնվազն 5-ը: «Երևանը նույնպես հայտարարել է, որ պատրաստ է հեռանալ հինգ շրջաններից»,-ամփոփում է պարբերականը:

Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունները ստորագրվել են 2009 թվականի հոկտեմբերի 10-ին: Սակայն վավերացման գործընթացը դադարեցվեց Թուրքիայի ոչ կառուցողական դիրքորոշման պատճառով, որը նախապայմաններ առաջ քաշեց: Մասնավորապես, Թուրքիան պահանջում էր Հայաստանից Ադրբեջանին հանձնել ազատագրված տարածքներն ու հրաժարվել Անկարային ուղղված Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջից:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---