Բաքվի համար նշանակություն չունի այն, որ Ռամիլ Սաֆարովը քնած մարդու է սպանել

PanARMENIAN.Net - «Ռամիլ Սաֆարովի վատ պաշտպանության համար մեղքը ոչ միայն Ադիլ Իսմայլովինն է, այլ նաեւ հունգար փաստաբաններինը: Պետական մակարդակով նրա պաշտպանությունը եւս շատ վատ էր կազմակերպված»,-հայտարարել է Ղարաբաղի ազատագրման կազմակերպության (ՂԱԿ) նախագահ Ակիֆ Նաղին: Նրա խոսքերով, դատախազ Վերոնիկա Կիշը հայտնվեց «հայկական իշխանությունների եւ հայկական սփյուռքի ազդեցության տակ: Նա բացահայտորեն հանդես է գալիս նրանց տեսակետից եւ բերում է ոչնչով չապացուցված փաստեր, ինչը նրան պատիվ չի բերում: Բացի այդ, նշանակություն չունի, քնած էր հայը թե ոչ: Ըստ իս, մեծ տարբերություն չկա, սպանվածը քնած էր թե անզեն մարդ էր»,-նշել է Նաղին:



Միեւնույն ժամանակ Նաղին այն, ինչ կատարվում է Բուդապեշտի դատարանում, չի համարում ադրբեջանական կողմի ձախողում: «Ես դա կանվանեի հունգարական դատական իշխանությունների անպատասխանատվություն: Բացի այդ, թող հայերը ժամանակից շուտ չուրախանան: Դեռ երեկո չէ, եւ մենք դեռեւս հավատում ենք, որ դատարանը արդար որոշում կկայացնի»,-ասել է ՂԱԿ-ի նախագահը:



Հիշեցնենք, որ մարտի 4-ին կայացած դատական նիստի ժամանակ հունգարացի դատախազը մեղադրյալ, ադրբեջանական բանակի սպա Ռամիլ Սաֆարովի համար պահանջեց ցմահ բանտարկություն, ընդ որում առաջին 30 տարին առանց համաներման իրավունքի: Դատախազը հայտարարեց, որ սպանությունը կատարվել է առանձնակի դաժանությամբ եւ սպառնալիք է Հունգարիայի ազգային անվտանգությանը: Նա նաեւ ընդգծեց, որ հանցագործության պահին Ռ.Սաֆարովը մեղսունակ է եղել: Իր հերթին հայկական կողմի շահերը ներկայացնող փաստաբան Գաբրիելա Կասպարը հավելել է, որ Գուրգեն Մարգարյանի սպանությունը պետք է որակել որպես ցեղասպանություն, քանի որ կատարվել է ազգային հողի վրա:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---