ՄՄ-ին Հայաստանի անդամակցության ճանապարհային քարտեզը պատրաստ է10 դեկտեմբերի 2013 - 18:50 AMT PanARMENIAN.Net - Մաքսային Միությանը Հայաստանի անդամակցության ճանապարհային քարտեզն արդեն պատրաստ է, այսօր՝ դեկտեմբերի 10-ին, «Ազգային դեղեր-միջազգային որակ» գիտաբժշկական համաժողովին հայտարարել է էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը: Նախարարը նաև տեղեկացրել է, որ ճանապարհային քարտեզն առաջիկա օրերին կքննարկվի չորս երկրների՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Հայաստանի փորձագետների մակարդակով, տեղեկացնում է Ազատություն ռադիոկայանը։ Նոյեմբերի 18-ին ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ կլինի միանալու Մաքսային միությանը մինչև 2014 թվականի փետրվարի 14-ը: Նա նաև նշել էր, որ դեկտեմբերի 19-ին Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհուրդը կհաստատի ՄՄ-ին Հայաստանի միանալու «ճանապարհային քարտեզը: Ավելի վաղ ՌԴ նախագահի տարածաշրջանային տնտեսական ինտեգրման գծով խորհրդական Սերգեյ Գլազևը Բիշքեկում հայտարարել էր, որ ՄՄ-ին Հայաստանի անդամակցության ճանապարհային քարտեզը պատրաստ կլինի մինչև ամսվա վերջ: Սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր Մաքսային միությանը միանալու և հետագայում Եվրասիական միության ձևավորմանը մասնակցելու Հայաստանի մտադրության մասին, ինչը քննադատության էր ենթարկվել եվրոպական կառույցների ու փորձագիտական շրջանակների կողմից: Հոկտեմբերի 24-ին Մաքսային միությանն ու Միասնական տնտեսական գոտուն Հայաստանի միանալու որոշման նախագիծը հաստատվել էր Մինսկում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, որին մասնակցել էր նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Հղումներ թեմայով. Մաքսային միություն Մաքսային միությունն իր աշխատանքը սկսել է 2010 թվականին: Սկզբում միությանն անդամկցում էին Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը: Հետագայում միությանն անդամակցելու մտադրության մասին հայտարարեցին նաև Ղրղզստանն ու Տաջիկստանը: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն և Սաուդյան Արաբիան քննարկել եմ տնտեսական և աշխատաշուկայի հարաբերությունների զարգացումը Անդրադարձ է կատարվել երկկողմ համագործակցության հեռանկարներին Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |