Բաքուն բողոք կհայտնի ԱՄՆ Պետդեպարտամենտին ԼՂՀ Ներկայացուցչության գրանցման կապակցությամբ

PanARMENIAN.Net - Ադրբեջանի դեսպանատունն ԱՄՆ-ում մտադիր է բողոք հայտնել ԱՄՆ Պետական դեպարտամենտին այն կապակցությամբ, որ ԱՄՆ Արդարադատության նախարարության կողմից գրանցված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցչություն Վաշինգտոնում» կառույցի անվանման մեջ «հանրապետություն» բառն է օգտագործվել»: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվական քաղաքականության վարչության պետ Թաիր Թաղիզադեն: Նրա խոսքերով, Վաշինգտոնի գրասենյակը «գործում է որպես ոչ կառավարական կազմակերպություն» անցյալ դարի 90-ականների կեսերից: «Ամեն տարի գրանցում անցնելիս, նրանք փորձում են կազմակերպության անվանման մեջ ներառնել «հանրապետություն» բառը, սակայն Ադրբեջանի միջամտությունն այդ հարցին կանխում էր դա»: «Եթե այդ գրասենյակն ընկալվեր որպես դիվանագիտական առաքելություն, ապա այն կգրանցեր ոչ թե Արդարադատության նախարարությունը, այլ Պետական դեպարտամենտը»,-հավաստաիցնում է Թաղիզադեն, հաղորդում է «ԱՊԱ» գործակալությունը:

Հիշեցնենք, որ օրերս ԱՄՆ Արդարադատության նախարարությունը զեկույց էր հրապարակել երկրում գրանցված լոբբիստական կազմակերպությունների վերաբերյալ: Ըստ զեկույցի, ԱՄՆ Արդարադատության նախարարությունում պաշտոնապես գրանցվել է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցչություն Վաշինգտոնում» լոբբիստական կազմակերպությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---