Հայաստանի բանակը «շատ է հետ մնում ադրբեջանականից», համոզված են Բաքվում

PanARMENIAN.Net - «Ադրբեջանական բանակի առաջատար ուժը հանդիսացող սպաները լիովին պատրաստ են պատերազմի: Չնայած դրան, մենք ջանում ենք պատրաստել Ադրբեջանի Զինված ուժերի համար առավել պրոֆեսիոնալ եւ պատրաստված սպաների»,-հայտարարել է պաշտպանության նախարարության Ուսումնամարզային կենտրոնի (ՈՒՄԿ) պետ, գեներալ մայոր Լյանքարան Ալիեւը: Նրա խոսքերով, Հայաստանի բանակը «շատ է հետ մնում ադրբեջանականից ինչպես բարոյահոգեբանական, այնպես էլ կադրերի պատրաստման առումով»: «Հայերը հույսները դրել են այդ երկրում տեղակայված ռուսական հենակայանի վրա: Այդ պատճառով էլ նրանց ազգային բանակը մերից շատ թույլ է»,-նշել է նա: Լ.Ալիեւը նշել է նաեւ վերջին տարիներին երիտասարդության մոտ նկատվող հետաքրքրության աճը բանակային ծառայության հանդեպ: Նրա խոսքերով, պատանիները բանակ են գալիս արդեն պատրաստված: «Մենք նորմալ բազա ունենք, որը թույլ է տալիս պարապմունքներն անցկացնել ՆԱՏՕ-ի պահանջներին համապատասխան: Մեր սպաների պատրաստվածության մակարդակը շատ ավելի բարձր է, քան հայերինը: Սակայն ես կարծում եմ, որ պատրաստվածության մակարդակը ոչ պատշաճ մակարդակի վրա է: Մեզ մեծ աշխատանք է սպասում առավել պատրաստված սպաներ կրթելու համար»,-ընդգծել է ԱՀ ՊՆ ՈՒՄԿ պետը, հաղորդում է «ԱՊԱ» գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---