19 ապրիլի 2006 - 17:48 AMT
ՀՀ ԱԳՆ ղեկավարը բացառում է Բաքվի եւ Վաշինգթոնի միջեւ «առեւտրի» հնարավորությունը Ղարաբաղի հարցում
Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը «Հայկական ժամանակ» թերթին տված հարցազրույցում բացառել է, որ Իլհամ Ալիեւի Վաշինգթոն կատարելիք առաջիկա այցի ընթացքում «առեւտուր» կգնա, որի ընթացքում Ադրբեջանին աջակցություն կխոստացվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում Իրանի հարցում ԱՄՆ դիրքորոշմանը սատարելու փոխարեն: «Չեմ կարծում, որ այդ կարգի «առեւտուրը» համապատասխանում է ԱՄՆ-ի ոճին եւ այն չի կարող որեւէ դրական բանի բերել»,- հայտարարել է Վարդան Օսկանյանը:

«Կարծում եմ, որ այսօր Ադրբեջանին իրոք հարկավոր է շատ աշխատել այդ ուղղությամբ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պետք է աշխատեն Բաքվի հետ մեր դիրքերի մերձեցման համար, քանի որ Ադրբեջանը, ի տարբերություն Հայաստանի, դեռ մնում է ծայրահեղական դիրքերում եւ չի ձգտում փոխզիջման, ինչի մասին կարելի է դատել երկրի ղեկավարության հայտարարություններից»,- հայտարարել է Վարդան Օսկանյանը: