19 ապրիլի 2006 - 18:09 AMT
Բաքուն ռազմական գործողությունների վերսկսմանը կարող է դիմել միայն ծայրահեղ դեպքում
Այսօր Ադրբեջանը չի կարողանա միայնակ որոշում կայացնել ռազմական գործողությունների վերսկսման վերաբերյալ: Այդ մասին «Հայկական ժամանակ» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: «Ադրբեջանի եւ նախագահ Իլհամ Ալիեւի հնրավարորությունները այդ հարցում չափազանց սահմանափակ են: Նրանք կրող են այդ քայլին դիմել միայն ծայրահեղ դեպքում»,- ասել է Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, Ադրբեջանը հասկանում է, որ դա բազմաթիվ բացասական հետեւանքներ կարող է ունենալ, այդ թվում նաեւ այն, որ «նրանց համար դա ռազմական գործողությունների վերսկսման վերջին փորձը կլինի, քանի որ այդպիսով կօրինականացվի Լեռնային Ղարաբաղի անկախությունը»: