2001-2011-ին Հայաստանից հեռացել է 190 հազար մարդ, 2013-ի 9 ամիսներին` 108 հազար

2001-2011-ին Հայաստանից հեռացել է 190 հազար մարդ, 2013-ի 9 ամիսներին` 108 հազար

PanARMENIAN.Net - 2001-2011 թվականներին Հայաստանի մշտական բնակչությունը նվազել է ավելի քան 190 հազարով` ցույց են տվել Մարդահամար 2011 վերջնական արդյունքները: Ըստ անցած տարևերջին հրապարակված տվյալների` 2001-ին Հայաստանում մշտապես բնակվում էր ավելի քան 3,2 մլն մարդ, իսկ արդեն 2011-ին երկրում մնացել էր 3 մլնից մի քիչ ավելի բնակիչ:

2011-ի հոկտեմբերին` մարդահամարի անցկացման ժամանակ, երկրում գտնվող առկա բնակչության թիվն ավելի փոքր է 2,8 մլն, մինչդեռ 10 տարի առաջ այդ թիվը 3 մլն էր:

Այսպիսով` 2011-ի տվյալներով` 10 տարվա ընթացքում Հայաստանից վերջնական հեռացել է մշտապես բնակվող ավելի քան 190 հազար մարդ:

2013-ի պատկերն ավելի մռայլ է` առաջին իննը ամիսներին մեկնողների ու ժամանողների բացասական սալդոն կազմել է 108 հազար մարդ, մինչդեռ 2012-ի ողջ ընթացքում Հայաստանից գնացել ու չէր վերադարձել 42 հազար հոգի:

Ըստ Մարդահամարի վերջնական տվյալների` Հայաստանում ապրում է գրեթե 1,6 մլն կին, որ կազմում է բնակչության 52 տոկոսը և ավելի քան 1,4 մլն տղամարդ: Ավելի քան 1 մլն մարդ կամ բնակչության 40 տոկոսն ունի միջնակարգ, իսկ ավելի քան 500 հազար մարդ կամ բնակչության 20 տոկոսը` բարձրագույն կրթություն:

Մարդահամար 2011-ը ցույց է տվել, որ Հայաստնաւոմ վարձատրվող աշխատանք ունի գրեթե 600 հազար մարդ, գյուղատնտեսությամբ զբաղված է գրեթե 300 հազարը, ինքնազբաղվածության այլ ձևերով զբաղված է մոտ 80 հազար բնակիչ: Մոտ 1,3 մլն մարդ ապրում է ընտանիքի անդամների վաստակած գումարների հաշվին:

Ամուսնացած մարդիկ կազմում են բնաչության կեսից ավելին ու նրանք հիմնականում նախընտրում են ունենալ երկու երեխա, այդունհանդերձ գյուղերում պատկերը մի փոքր այլ է, քանի որ այստեղ հավասար են երկու և երեք երեխաներ ունեցող ընտանիքները թիվը:

Մարդահամար 2011-ն անցակցվել է 2011 թվականի հոկտեմբերին, հարցմանը մասնակցել է ավելի քան 100 հազար տնային տնտեսություն, նախապատրաստումից մինչև արդյունքների վերջնական հրապարակումն մարդահամարը տեւել է 5 տարի` 2009-2013 թվականներ: Ծախսված 2,5 մլրդ դրամի կեսը տրամադրել է կառավարությունը, մնացած մասը` Միազցայլ ազգերի կազմակերպությունը, Համաշխարհային բանկը, եվրոպական մի շարք երկրների կառավարություներ և այլն:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---