Վրաստանը կատարել է Բաքու-Կարս երկաթուղու կառուցման աշխատանքների իր մասի միայն 31 տոկոսը

Վրաստանը կատարել է Բաքու-Կարս երկաթուղու կառուցման աշխատանքների իր մասի միայն 31 տոկոսը

PanARMENIAN.Net - Վրաստանի էկոնոմիկայի նախարարությունում աշխատանքային հանդիպում է տեղի ունեցել, նվիրված Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային նախագծի իրագործմանը:

Ինչպես ասել են նախարարությունում, հանդիպանը, որը նախագահել է երկրի փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար Գեորգի Կվիրիկաշվիլին, քննարկվել է երկաթուղու կառուցման աշխատանքների մասին զեկույցը 2013 թվականի համար, ինչպես նաև միջոցառումները, որ պետք է կյանքի կոչվեն ընթացիկ տարում:

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային նախագծով նախատեսվում է Վրաստանում վերակառուցել Մարաբդա-Կարզախ 153-կիլոմետրանոց հատվածը և կառուցել Ախալքալաքից մինչև Վրաստանի սահմանը 27-կիլոմետրանոց հատվածը: Աշխատանքներն ընթանում են չորս փուլով: Այժմ Վրաստանը կատարել է Բաքու-Կարս երկաթուղու կառուցման աշխատանքների իր մասի միայն 31 տոկոսը:

Ինչպես ասել են նախարարությունում, մոտ ապագայում նախատեսվում է հերթական վրաց-ադրբեջանական համակարգող խորհրդի երկրորդ նիստը, որտեղ քննարկվելու են երկաթուղու կառուցման հետ կապված ֆինանսական և տեխնիկական հարցեր, հայտնում է «Գրուզիա Օնլայնը»:

Բաքու-Թբիլիսի-Կարս նախագիծը տրանսպորտային միջանցք է, որը կմիացնի Ադրբեջանի, Վրաստանի ու Թուրքիայի երկաթուղային ցանցերը: Շինարարությունը նախատեսվում է ավարտել 2014 թվականի վերջում, կամ 2015-ին: Այն մեկնարկել է 2007թ.:

Սկզբնական արժեքը գնահատվել է 422 մլն դոլար, որից 220 մլն պետք է ուղղվեր վրացական հատվածի կառուցմանը, 220 մլն՝ թուրքական, սակայն հետագայում այն վերանայվեց: 2008թ. նախագծի ընդհանուր արժեքը գնահատվում էր 600 մլն դոլար: Ծախսերը հավասարապես ստանձնեցին Ադրբեջանը, Վրաստանին վարկ տրամադրելով, ու Թուրքիան: Նախատեսվում է նաև երկաթուղու կառուցում Կարսից մինչև Նախիջևան: Տնտեսականից բացի ակնհյատ է նաև նախագծի քաղաքական բաղադրիչը: Այն շահավետ չէ Իրանին և նպաստում է Հայաստանի տրանսպորտային մեկուսացմանը, բայց ձեռնատու է Վրաստանին, Ադրբեջանին ու Թուրքիային: Հետագայում, ենթադրվում է, որ Բաքու-Թբիլիսի-Ախալքալաք-Կարս նախագիծը կդառնա Եվրոպա-Կովկաս-Ասիա արագընթաց միջանցքի մասը:

Սկզբնական շրջանում նախատեսվում է փոխադրել մինչև 10 մլն տոննա բեռ, հետագայում այն 25 մլն տոննայի հասցնելու հեռանկարով: Նախագծի շրջանակներում նախատեսվում է նաև Կարսից երկաթուղի կառուցել դեպի Նախիջևան: Հեռանկարում, երբ իրականություն կդառնա Բաքու-Թբիլիսի-Ախալքալաք-Կարս նախագիծը, այդ երկաթուղային հատվածը Եվրոպա-Կովկաս-Ասիա արագընթաց տրանսպորտային միջանցքի մաս կկազմի:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---