1992-ին հունվարի 10-ին Արթուր Մկրտչյանը դարձավ ԼՂՀ ԳԽ առաջին նախագահ

1992-ին հունվարի 10-ին Արթուր Մկրտչյանը դարձավ ԼՂՀ ԳԽ առաջին նախագահ

PanARMENIAN.Net - 1992-ի հունվարի 9-ին ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ ընտրվեց Արթուր Մկրտչյանը, ով հունվարի 10-ին արդեն ստանձնեց ԳԽ նախագահի պարտականությունները: Նա ծնվել էր 1957-ին, Հադրութի շրջանի Էդիլլու գյուղում: 1976-ին ավարտելուվ գյուղի միջնակարգ դպրոցը, ընդունվել Երևանի պետական համալսարանի պատմական ֆակուլտետ: Սովորել է Մոսկվայի Մ. Մակլայի անվան ազգագրության ինստիտուտի ասպիրանտուրայում: 1981-83թթ. աշխատել է Հայաստանի ազգագրության պետական թանգարանում, ապա 1986-ին տեղափոխվել ծննդավայր և աշխատել, որպես Հադրութի պատմա-երկրագիտական թանգարանի տնօրեն: 1988-ին պաշտպանել է թեկնածուական թեզն ու ստացել պատմության գիտությունների թեկնածուի աստիճան: Մասնակցել է Հադրութի շրջանի հայկական գյուղերի ազատագրման կռիվներին: Արթուր Մկրտչյանը ՀՅԴ անդամ էր:

Ղարաբաղյան շարժման հերոս Արթուր Մկրտչյանը զոհվել 1992-ի ապրիլի 14-ին: Նա սպանվեց չպարզված հանգամանքներում: Ըստ պաշտոնական վարկածի, մահացավ զենքի հետ անզգույշ վարվելու արդյունքում, ինչն առնվազն տարօրինակ է զենքին լավ տիրապետող մարդու համար: Հադրութում մինչ օրս համարում են, որ Մկրտչյանը զոհվեց դավադիր գնդակից:

Արցախի Հանրապետություն

1923թ., հաշվի չառնելով Լեռնային Ղարաբաղի բնակչության կարծիքը, ՌԿԿ(բ) Կովկասի բյուրոյի որոշմամբ Ադրբեջանական ԽՍՀ կազմում ստեղծվեց Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ:

65 տարի անց, Լեռնային Ղարաբաղում ժողովրդական շարժում սկսվեց Հայաստանի հետ վերամիավորվելու նպատակով, ինչը հավանության չարժանացավ ԽՍՀՄ իշխանությունների կողմից: 1991թ. սեպտեմբերի 2-ին ԼՂԻՄ եւ Շահումյանի շրջանի Ժողովրդական պատգամավորների խորհրդի համատեղ նիստում ԽՍՀՄ կազմում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ԼՂԻՄ-ի եւ Շահումյանի շրջանի սահմաններում, որոնց բնակչությունը հիմնականում հայեր էին: 1991թ. դեկտեմբերի 10-ին անցկացվեց ԼՂՀ անկախության հանրաքվեն: 1991թ. դեկտեմբերի 28-ին անցկացվեցին խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքում կազմավորվեց առաջին կառավարությունը:

1991 թվականի աշնանն Ադրբեջանում սկսվեցին ռազմական գործողություններ, որոնց ընթացքում նրան հաջողվեց վերահսկողություն սահմանել Շահումյանի շրջանում եւ բռնազավթել ԼՂՀ Մարդակերտի, Հադրութի եւ Մարտունու շրջանների մեծ մասը: 1993թ. կեսից պատասխան ռազմական գործողությունների արդյունքում, ԼՂՀ-ն վերականգնեց վերահսկողությունը գրեթե իր ողջ տարածքում: 1994թ. հրադադարի մասին համաձայնագրի ստորագրումից հետո ԼՂՀ վերահսկողության տակ են շարունակում մնալ նաեւ Քելբաջարի, Լաչինի, Կուբաթլիի, Ջեբրաիլի, Զանգելանի շրջաններն եւ Աղդամի ու Ֆիզուլիի շրջանների մի մասը (անվտանգության գոտի): Հետագայում, ԼՂՀ Սահմանադրության 142 հոդվածում նշված է, որ մինչ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական տարածքի ամբոջականության վերականգնումը եւ սահմանների հստակեցումը, հանրային իշխանությունն իրականացվում է այն տարածքում, որը փաստացի գտնվում է Արցախի Հանրապետության իրավասության տակ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---