Լիբանանի վարչապետն առաջարկում է Սիրիայում փախստականների ճամբարներ բացել

Լիբանանի վարչապետն առաջարկում է Սիրիայում փախստականների ճամբարներ բացել

PanARMENIAN.Net - Լիբանանի վարչապետ Նաջիբ Միքաթին կոչ է արել միջազգային հանրությանը մտածել Սիրիայի տարածքում փախստականների համար անվտանգ ճամբարներ ստեղծելու մասին: «Կոչ եմ անում միջազգային հանրությանը լրջորեն մտածել փախստականների համար անվտանգ ճամբարներ ստեղծելու մասին Սիրիայի տարածքում»,- ասել է նա Քուվեյթում Սիրիայի դոնոր երկրների երկրորդ միջազգային խորհրդաժողովի բացմանը:

Նա նաև նշել է, որ Լիբանանի տնտեսությունը լրջորեն տուժել է Սիրիայի հակամարտությունից, այդ թվում, փախստականների մեծ հոսքից, որն ընդունում է Լիբանանը: «Լիբանանը Սիրիայից փախստականների համար հումանիտար օգնության կարիք ունի, քանի որ այն երկիրն է, որն ընդունում է հարևան պետությունում բախումից փրկվողների հիմնական հոսքը»,- ասել է Միքաթին:

Ըստ ՄԱԿ գնահատականների, Սիրիայում արդեն 2 տարի է քաղաքացիական պատերազմ է: Այդ ընթացքում, ՄԱԿ տվյալներով, ավելի քան 115 հազար մարդ զոհվել է, 13 մլն՝ դարձել փախստական: Ամեն օր մոտ 6 հազար սիրիացի փախստական է դառնում: Սիրիայում հումանիտար օգնության կարիք ունեցողների թիվը գերազանցում է 8 միլիոնը: Հիմնական բեռն ընկնում է Հորդանանի, Իրաքի, Լիբանանի ու Թուրքիայի վրա: Սիրիայի բնակչության ընդհանուր թիվը մինչ հակամարտության մեկնարկը կազմում էր 20 մլն մարդ:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---