Վերին Լարսի անցակետը կաշխատի 24 ժամ

Վերին Լարսի անցակետը կաշխատի 24 ժամ

PanARMENIAN.Net - Ռուսաստանի ու Վրաստանի սահմանին գտնվող Դարյալ-Վերին Լարս սահմանային անցակետը անցել է աշխատանքի 24-ժամյա ռեժիմի:

Ինչպես հայտնել են Վրաստանի ներքին գործերի նախարարությունում, այդ որոշումը կայացվել է զբոսաշրջիկների քանակի ավելացման պատճառով, որոնք մեկնում են Վրաստանի ձմեռային հանգստավայրեր: Բացի այդ, ավելացել է Վրաստանից արտահանվող գյուղմթերքի քանակը, ինչպես նաև սահմանի տարանցիկ հատումները:

Միևնույն ժամանակ պարզեցվել է ՌԴ վիզաների տրամադրման կարգը բեռնատարների վարորդների համար, հայտնում է «Գրուզիա Օնլայնը»:

Ռուսաստանը 2008 թ. օգոստոսին Ցխինվալի դեմ ռազմական ագրեսիայից հետո ճանաչեց Հարավային Օսեթիայի ու Աբխազիայի անկախությունը: Ի պատասխան Թբիլիսին խզեց հարաբերությունները Մոսկվայի հետ և երկու ինքնահռչակ հանրապետությունները հայտարարեց գրավյալ տարածքներ:

Իվանիշվիլիի իշխանության գալուն պես Ռուսաստանի և Վրաստանի միջև բանակցություններ սկսվեցին հարաբերությունների կարգավորման մասին: Վրացական կողմը ներկայացնում է Իվանիշվիլիի հատուկ ներկայացուցիչ, Մոսվկայում Վրաստանի նախկին դեսպան Զուրաբ Աբաշիձեն, ռուսականը՝ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինը: Ռուսական շուկա են արդեն վերադարձել «Բորժոմի» հանքային ջուրն ու վրացական գինին:

Աբաշիձե-Կարասին հերթական հանդիպումը տեղի կունենա Սոչիի Օլիմպիադայից հետո:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---