Ջ.Աղայան. Արևմտահայերի կյանքի մասին պետք է պատմել 1915-ին ծնված երեխաների պատմությունների միջոցով

Ջ.Աղայան. Արևմտահայերի կյանքի մասին պետք է պատմել 1915-ին ծնված երեխաների պատմությունների միջոցով

PanARMENIAN.Net - «Երբ գրում եմ այս տողերը, այսինքն՝ 2013-ի դեկտեմբերի 11-ին, մեզ 500 օր է բաժանում 2015-ի ապրիլի 24-ից: Հարյուր տարի առաջ երեխաներ էին ծնվում, հարսանիքներ լինում և ոչինչ չէր վկայում, որ Արևմտյան Հայաստանի կյանքը 500 օրից ընդմիշտ կփոխվի»,- գրում է Արևմտյան Հայաստանի ժողովրդագրության հետազոտող Ջորջ Աղայանը Մասաչուսեթսից: Ըստ նրա, ոմանք կարող են ասել, որ ամեն ինչ ավարտված է և հայերն էլ երբեք չեն վերադառնա այդ վայրեր: «Չեմ հավատում դրան: Որքան գիտեմ, մնացել են Կեսարիայի Սբ Գրիգոր Լուսավորիչ վանքի եկեղեցական գրառումները: Armenian Weekly-ն սկսում է մինչև 2015-ի ապրիլի 24-ը մնացած օրերի հաշվարկն և կպատմի այն երեխաների մասին, որոնք 100 տարի առաջ ծնվել և մկրտվել են Կեսարիայում: Կոչ եմ անում բոլորին, ով տեղեկություն ունի այդ երեխաների մասին, կիսվել մեզ հետ: Ավելի նպատակահարմար է Արևմտյան Հայաստանում հայերի կյանքը ցույց տալ ոչ թե չոր վիճակագրության թվերով, այլ երեխաների և նրանց ընտանիքների պատմություններով»,- գրում է Աղայանը Armenian Weekly-ում:

Կեսարիա քաղաքը (այժմ Կայսերի) շարունակում է զգալի դերակատարություն ունենալ հայ եկեղեցու և Ստմաբուլի հայ համայնքի կյանքում, մնալով ուխտագնացության վայր, քանի որ այնտեղ է գտնվում 1191 թ. կառուցված Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին: Թեև եկեղեցու կառուցումը թվագրված է 1191 թվականով, որոշ տվյալներով, այն կառուցվել է դեռ 4-րդ դարի սկզբում, այնտեղ է ձեռնադրվել Գրիգոր Պարթևը՝ դառնալով առաջին կաթողիկոսը: Եկեղեցին շատ անգամ է վերանորոգվել՝ 1859, 1885, 1996 և 2009 թվականներին: 1968 թվականին եկեղեցուն կից հիմնադրվեց Գյումուշյան վարժարանը, որի տեղում այսօր ավերակներ են: Տարին մեկ անգամ եկեղեցում պատարագ է մատուցվում:

Հղումներ թեմայով.
Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---