Պան Գի Մունը Մոնտրյո կմեկնի հունվարի 20-ին

Պան Գի Մունը Մոնտրյո կմեկնի հունվարի 20-ին

PanARMENIAN.Net - Երկուշաբթի, հունվարի 20-ին ՄԱԿ գլխավոր քարտուղարը կմեկնի շվեյցարական Մոնտրյո քաղաքը, որտեղ հունվարի 22-ին մեկնարկում է Սիրիայի գծով խորհրդաժողովը: Ինչպես հայտնում է ՄԱԿ մամլո ծառայությունը, Պան Գի Մունը նշել է, որ «ժնև-2»-ը եզակի հնարավորություն է Սիրիայում բռնությանը վերջ դնելու համար:

Նա հույս է հայտնել, որ հակամարտության կարգավորումը տեղի կունենա 2012 թվականի հունիսի 30-ի Ժնևի կոմյունիկեի համաձայն և կստեղծվի անցումային կառավարություն, որը կբավարարի հակամարտության բոլոր կողմերի շահերը: Անցումային կառավարությանը կողմ են ԱՄՆ-ն ու սիրիական «չափավոր» համարվող ընդդիմության մասը:

Սիրիայի պաշտոնական պատվիրակությունը չի ընդունում խորհրդաժողովի նման ելքը:

ՄԱԿ պետքարտուղարը մտադիր է խորհրդաժողովի շրջանակում մի քանի երկկողմ հանդիպում անցկացնել պատվիրակությունների հետ, որոնք մասնակցում են միջոցառմանը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---