21 ապրիլի 2006 - 20:32 AMT
Հայաստանի ԱԳՆ. Ադրբեջանում տարված են պատրանքներով
«Եթե Ադրբեջանի ԱԳՆ-ն իրապես դրականորեն արձագանքեր Վարդան Օսկանյանի հայտարարությանը, ապա մենք կխոսեին ադրբեջանական կողմի կոնստրուկտիվության մասին»,- ասել է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայության ղեկավար Համլետ Գասպարյանը: Նրա խոսքերով, Ադրբեջանի նման դիրքորոշումը իրոք կարող էր խթանել դրական զարգացումները: «Սակայն մեկնաբանություններից պարզվեց, որ սայլը բոլորովին տեղից առաջ չի շարժվել: Հենց որեւէ մեկը խոսում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին, Ադրբեջանում ընկնում են խորհրդային նոստալգիայի գիրկը «ամենաբարձր ինքնավարության» երազանքով: Հայաստանի արտաքին գործերի նախարարը վերջերս մի քանի անգամ առիթ է ունեցել այս հարցում հստակորեն արտահայտելու Հայաստանի դիրքորոշումը, որը փոխհամաձայնության հասնելու համար ենթադրում է առաջին հերթին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը, նոր դրանից հետո պատերազմի հետեւանքների վերացման հարցերի քննարկումը:Ցավում եմ, որ Ադրբեջանում իրականությունը տեսնելու եւ լսածն ընկալելու փոխարեն կրկին տարված են պատրանքներով»,- ընդգծել է ՀՀ ԱԳՆ մալո քարտուղարը, հաղորդում Հայաստանի արտաքիան քաղաքականության գերատեսչության մամլո ծառայությունը:

Հիշեցնենք, որ երեկ Ադրբեջանի ԱԳՆ տեղեկատվության եւ մամուլի վարչության պետ Թաիր Թաղիզադեն հայտարարաել է. «ՀՀ ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանի վերջին հայտարարությունները կառուցողական են եւ ցույց են տալիս, որ հայկական կողմը հավատարիմ է խաղաղ կարգավորման գործընթցին»: Նշենք, որ Վ.Օսկանյանը ապրիլի 20-ին հայտարարել էր, որ եթե Ադրբեջանը ճանաչի Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակն ինքնություն որոշելու իրավունքը, Հայաստանը պատրաստ է լրջորեն քննարկել պատերազմի հետեւանքների վերացման հետ կապված խնդիրները: