Շատ եմ կարոտել, բայց պիտի սպասենք. Հայ ռազմագերու 7-րդ նամակն են բերել հարազատներին

Շատ եմ կարոտել, բայց պիտի սպասենք. Հայ ռազմագերու 7-րդ նամակն են բերել հարազատներին

PanARMENIAN.Net - Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակի ներկայացուցիչները հանդիպել են հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանին և այնտեղ գտնվող հայկական ընտանիքի անդամներին:

Տարիներ առաջ 5 անդամից բաղկացած ընտանիքը «Երազ» մակնիշի մեքենայով՝ անտեսելով սահմանապահների հորդորներն ու զգուշացումները, հատել էր հայ-ադրբեջանական սահմանը Նախիջևանի ուղղությամբ ու հայտնվել Ադրբեջանի վերահսկվողության տակ գտնվող տարածքում:

Ինչպես ասել է ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին, Կարմիր Խաչի Բաքվի գրասենյակի ներկայացուցիչները հայ ռազմագերուն իր ընտանիքի մասին տեղեկություններ են փոխանցել, նաև իրենից տեղեկատվության վերցրել:

Ամատունին նաև հիշեցրել է, որ օրեր առաջ ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ղեկավարը հանդիպել էր նաև Հակոբ Ինջիղուլյանի ընտանիքի անդամներին, գրում է Panorama.am-ը:

Ավելի ուշ «Սատարենք գերության մեջ գտնվող հայ զինվորին» ֆեյսբուքյան էջում տեղեկություն հայտնվեց, որ Երևանյան ԿԽՄԿ գրասենյակի ներկայացուցչությունն Ինջիղուլյանի հարազատներին է փոխանցել երիտասարդի թվով արդեն յոթերորդ նամակը:

Հակոբի հոր՝ Գևորգ Ինջիղուլյանի խոսքով, նամակներն երկուսն են: Մեկն ուղարկել է եղբորը՝ Հարությունին, մյուսը՝ ծնողներին: Նամակների բովանդակությունը նույն բնույթի է՝ «Լավ եմ, մի անհանգտացեք, ժամանակը կանցնի և անպայման կմիանանք, շատ մի մտածեք: Շատ եմ կարոտել, բայց պիտի սպասենք»,- գրել է ռազմագերին:

«Կարմիր խաչի աշխատողը մեզ վստեցրեց, որ ամեն ինչ իրոք լավ է, միայն պետք է սպասել, ինչպես և գրված էր նամակում: Հույս ունենք, որ իրենց տպավորիչ համոզումներն իրականություն կդառնան և տղաս կվերադառնա»,- ասել է Ինջիղուլյանի հայրը:

2013-ի օգոստոսի 8-ի գիշերը ծառայության ժամանակ ԼՂՀ ՊԲ շարքային, 1991թ. ծնված, Հակոբ Ինջիղուլյանը, չկողմնորոշվելով տեղանքում, հատել էր ղարաբաղա-ադրբեջանական շփման գիծն ու հայտնվել ադրբեջանական ԶՈւ կողմից վերահսկվող տարածքում: Մի քանի օրից ադրբեջանական ռեսուրսներում հայտնվել էր հայ զինծառայողի Ադրբեջանի ANS ալիքին «հարցազրույցի» տեսագրությունը, որտեղ նա, իբր, պատմում էր, թե ինչպես է «անցել ադրբեջանական կողմ»: Ավելի ուշ հայտնվել էր երկրորդ «հարցազրույցը», որտեղ հայ ռազմագերին հայտարարել էր, թե չի ցանկանում վերադառնալ Հայաստան ու երրորդ երկիր մեկնելու ցանկություն հայտնել:

Սեպտեմբերի 18-ին ադրբեջանական լրատվականներում տեղեկություն էր տարածվել, թե Ադրբեջանի Ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների պետհանձնաժողովի քարտուղար Շահին Սաիլովը հայտարարել է, որ Ինջիղուլյանը «դիմում է գրել, որտեղ խնդրել է իրեն երրորդ երկիր տեղափոխել»: Ըստ Սաիլովի, դիմումը նախարարների կաբինետում էր:

Սեպտեմբերի 19-ին ՊՆ փոխնախարար Դավիթ Տոնոյանի ու Հայաստանում ՄԱԿ-ի փախստականների հարցերով հանձնակատարի ներկայացուցիչ Քրիստոֆ Բիրվիրթի հանդիպմանը փոխնախարարը նշել էր, որ եթե այդ տեղեկատվությունը ադրբեջանական իշխանությունների կողմից իրականցվող հերթական քարոզչական հնարքը չէ, ապա տրամաբանական շարունակությունը պետք է լինի Բաքվում ՄԱԿ-ի փախստականների հարցերով հանձնակատարի գրասենյակի` իր մանդատի շրջանակում ներգրավումը` ռազմագերուն փախստականի կարգավիճակ շնորհելու գործընթաց սկսելու մասով:

Բայց այդ դիմումի մասին լուրերը ԿԽՄԿ գրասենյակն այդպես էլ չէր հաստատել: Փոխնախարարը նշել էր նաև, որ փախստականի կարգավիճակը թույլ կտա Ինջիղուլյանին խուսափել ֆիզիկական բռնությունից, ստորացումներից և նույնիսկ ողբերգական հետևանքներից, որոնք տեղ են գտել նման այլ դեպքերում:

Կովկասի մահմեդականների վարչության նախագահ շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն Գարեգին Երկրորդի խնդրանքով նոյեմբերի 1-ին հանդիպել էր հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանին:Ադրբեջանական մամուլի փոխանցմամբ՝ նա հետաքրքրվել էր ռազմագերու կենսապայմաններով, տեղեկացել նաև, որ «ռազմագերուն չեն նեղացնում ու հոգ են տանում նրա մասին»: Հանդիպումից հետո Փաշազադեն նամակ էր հղել Գարեգին Բ-ին, որտեղ վերջինիս տեղեկացրել էր հանդիպման արդյունքների մասին, բայց մանրամասները չեն հաղորդվում:

Հայկական կողմը բազմիցս նշել է, որ եթե Ինջիղուլյանը վերադառնա հայրենիք՝ նրա նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվի իր արարքում հանցակազմի բացակայության պատճառով: Իմիջիայլոց, մինչ օրս ադրբեջանական գերությունից վերադարձած ՀՀ ոչ մի քաղաքացի քրեական հետապնդման չի ենթարկվել:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---