ԱՄՆ հետախուզություն. Յանուկովիչն ամեն գնով մտադիր է պահպանել իշխանությունը

ԱՄՆ հետախուզություն. Յանուկովիչն ամեն գնով մտադիր է պահպանել իշխանությունը

PanARMENIAN.Net - Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը վճռական է տրամադրված իշխանությունը պահելու հարցում և պատրաստ է ուժ կիրառել: Նման գնահատական է տվել ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Քլափերը Սենատին:

Ըստ Քլափերի, Ուկրաինայի նախագահը, հավանաբար, կօգտագործի ուժային միջոցները, ինչպես նաև անօրինական միջոցներ, իրավիճակն իր օգտին շրջելու ու իր վերընտրությունն ապահովելու համար: Այդ ամենն, ինչպես ասել է հետախուզության ղեկավարը, սպառնում է հանրապետությունում «ժողովրդավարական նորմերի հետագա էրոզիայով»: Հեղինակը նաև հավելել է, որ ՌԴ տնտեսական աջակցությունը կսաստկացնի Ուկրաինայի կախվածությունը Ռուսաստանից ու խոցելի կդարձնի այդ երկիրը ճնշման համար, հայտնում է Lenta.ru-ն՝ AFP-ի վրա հղումով:

ԱՄՆ իշխանություններն արդեն բազմիցս են մեկնաբանել իրավիճակն Ուկրաինայում: Մասնավորապես, հունվարի 19-ին Կիևի կենտրոնում սկսված բախումներից հետո Սպիտայ տունը սպառնաց իշխանություններին պատժամիջոցներով՝ հայտարարելով, որ այն«չի կարողանում ճանաչել սեփական ժողովրդի օրինական պահանջները»: Մինչդեռ հունվարի 30-ին հայտնի դարձավ, որ Սպիտակ տան պատժամիջոցները կարող են տարածվել նաև տեղական ընդդիմության առաջնորդների վրա, որոնք ևս պատասխանատու են դիմակայության համար: Մինչդեռ ընդդիմությունը մտադիր չէ կատարել Գերագույն ռադայի ընդունած համաներման մասին օրենքի պահանջները ու ազատել գրաված վարչական շենքերը: Այդ մասին է հայտարարել Մայդանի ճամբարի պարեկ Անդրեյ Պարուբին: Ըստ նրա, Մայդանի պաշտպանությունը կուժեղացվի՝ խանգարելու համար ցուցարարներին ցրելուն: Անհամաձայնություն է հայտնել նաև ընդդիմադիր «Ազատություն» կուսակցության առաջնորդ Օլեգ Տյագնիբոկը: Համաներման մասին օրենքը, որով նախատեսվում է ազատ արձակել բողոքի ակցիաների բոլոր մասնակիցներին, բառացությամբ ծանր հանցագործություններ կատարածների, Գերագույն ռադան ընդունեց հունվարի 29-ի երեկոյան: Օրենք ուժի մեջ կմտնի միայն այն դեպքում, եթեր ցուցարարները 15 օրվա ընթացքում ազատեն բոլոր վարչական շենքերն ու ապաշրջափակեն տրանսպորտային կոմունիկացիաները: Ընդդիմադիրները այս օրինագծի համար չեն քվեարկել: Բողոքի զանգվածային ցույցերն Ուկրաինայում սկսվեցին 2013 թ. նոյեմբերին: Նոյեմբերի 21-ին Ուկրաինայի նախարարների կաբինետը կարգադրեց դադարեցնել Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման գործընթացը: Կառավարությունը հանձնարարել է նախարարություններին միջոցներ ձեռնարկել պետական նպատակային, ոլորտային ու տարածաշրջանային ծրագրերում փոփոխություններ կատարելու ուղղությամբ, որոնք միտված կլինեն ԱՊՀ անդամ երկրների հետ առևտրի, արտադրական կոոպերացիայի և տեխնոլոգիաների փոխանակման զարգացմանը: Այդ հարցերի կարգավորումից հետո նախագահը խոստացավ կրկին վերադառնալ ԵՄ հետ ասոցացման հարցին:

Իրավիճակը սրվեց 2014 թվականի հունվարի 16-ին, երբ Յանուկովիչի դաշնակիցները Գերագույն ռադայում ընդունեցին օրենքների նոր փաթեթը, որը դժվարացնում էր բողոքի ցույցերի մասնակիցների գործողությունները: Ընդդիմությունն այդ դրույթները համարեց բռնատիրության մասին օրենքներ և գտնում է, որ դրանք ընդունվել են կանոնակարգի խախտումներով և հակասում են սահմանադրությանը: Վարչապետ Նիկոլայ Ազարովը, որից ընդդիմությունն այս շաբաթ հրաժարական պահանջեց, հայտարարեց, որ հրաժարվում է խոսել վերջնագրերի լեզվով: Կիևում տեղի ունեցած բախումներում տուժել են հարյուրավոր ցուցարարներ ու տասնյակ միլիցիոներներ: Ասվում է նաև, որ զոհվել է 5մարդ:

Իշխանությունները համաձայնվեցին չեղյալ համարել հունվարի 16-ի օրենքները, իսկ կառավարությունն ու վարչապետը հրաժարական տվեցին: Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչն առաջարկեց ընդդիմության առաջնորդներ Արսենի Յացենյուկին ու Վիտալի Կլիչկոյին մտնել նախարարների կաբինետի նոր կազմի մեջ, սակայն նրանք դեռ համաձայնություն չեն տվել:

Photo: Ilya Varlamov
Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---