International Finance Magazine. Առէկսիմբանկը` 2013-ի Հայաստանի լավագույն կորպորատիվ բանկ

International Finance Magazine. Առէկսիմբանկը` 2013-ի Հայաստանի լավագույն կորպորատիվ բանկ

PanARMENIAN.Net - 2013-ի արդյունքներով International Finance Magazineհայտնի բրիտանական ամսագրի կողմից «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը» ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկը կորպորատիվ սպասարկման ոլորտում, ասվում է բանկի հաղորդագրության մեջ:

Նման կոչման են արժանանում այն ընկերությունները, որոնք վարում են առավելագույնս բաց և պատասխանատու քաղաքականություն իրենց հաճախորդների նկատմամբ` հաշվի առնելով հետևյալ չափանիշները. նոր նորարական պրոդուկտների և ծառայությունների տրամադրումը, տրամադրած վարկերի ծավալը, գործարքների ծավալը, ինչպես նաև անվտանգությունը և ռիսկերը: Այս պարգևը համարվում է անկախ միջազգային փորձագետների կողմից ընդունված խոշորագույն ճանաչումներից մեկը:

«International Finance Magazine»-ը Լոնդոնում թողարկվող առաջատար առցանց լրատվական ամսագիր է, որը տրամադրում է լրատվություն շուկաների մասին, հրապարակում է միջազգային ֆինանսական շուկայում տնտեսական իրադարձությունների վերլուծություններ և մեկնաբանություններ: IFM պարգևները շնորհվում են ինովացիաների զարգացման բարձրագույն աստիճանի և ֆինանսական արդյունաբերություն ոլորտի նվաճումների համար, կորպորատիվ սոցիալական պատասխանատվությանն ու վարքագծին առնչվող նորարարական լուծումների, ինչպես նաև միջազգային ֆինանսական ընկերակցության համար կարևոր նշանակություն ունեցող այլ ձեռքբերումների համար:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---