Ռուս փորձագետ. Եթե Բաքուն Հայաստանի դեմ պատերազմ սկսի, Ռուսաստանն անմասն չի մնա

Ռուս փորձագետ. Եթե Բաքուն Հայաստանի դեմ պատերազմ սկսի, Ռուսաստանն անմասն չի մնա

PanARMENIAN.Net - «Պատերազմ հայտարարել ՀԱՊԿ անդամ երկրներից մեկին նշանակում է հարձակվել բոլոր անդամ երկրների վրա: Եթե Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա, ոչ միայն Ռուսաստանը, այլև ՀԱՊԿ մյուս անդամները կանեն այն, ինչ պարտավոր են, և ՀՀ-ում ռուսական ռազմակայանի հրամանատար, գնդապետ Անդրեյ Ռուզինսկու վերջերս արված հայտարարությունը հենց այդ մասին էր»,- հայտարարել է պաշտոնաթող գնդապետ, ՌԴ ՊՆ նախկին մամուլի քարտուղար, «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի ռազմական մեկնաբան Վիկտոր Բարանեցը:

Ըստ նրա, դա վերաբերում է ոչ միայն Ադրբեջանին. «Եթե որևէ այլ երկիր հարձակվի Հայաստանի վրա, 102-րդ ռուսական ռազմակայանը ստիպված կլինի ևս միջամտել զինված հակամարտությանը: Ինձ թվում է դրանում ոչ մի սենսացիոն բան չկա»:

Բարանեցը նշել է, որ Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղը վիճահարույց տարածք է համարում: «Այդ հողերի պատմությունը փոփոխական է եղել: Անշուշտ, Ռուսական կայսրությունը դրա մասնակիցն էր: Բոլորս գիտենք, թե ինչպես է ստեղծվել Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Հանրապետությունը: Այդ տարածքները մեր ընդհանուր ողբերգական պատմության մասն են: Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղում պատերազմին ՀԱՊԿ միջամտությանը, ապա դրան պետք է նայել այդ կազմակերպությանը Հայաստանի անդամակցության լույսի ներքո: Հայաստանն այսօրվա դրությամբ պաշտպանում է Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը:

ՀԱՊԿ պայմանագրում չկա այդ տարածքին վերաբերող կետ: Եթե Ադրբեջանը զինված հարձակում գործի Լեռնային Ղարաբաղի դեմ, Ռուսաստանը կրկին ստիպված կլինի զենք վերցնել, որովհետև Կրեմլը հակամարտության խաղաղ կարգավորման ակնկալիք ունի: Հենց որ Ադրբեջանը պատերազմ հայտարարի, Ռուսաստանը կմիջամտի: Ղարաբաղյան հակամարտությունը Ռուսաստանի համար բավականին բարդ խնդիր է, և պաշտոնական Մոսկվան շահագրգռված է, որ այն լուծվի:

Ռուսաստանը այդ հակամարտությանը վերաբերում է ինչպես հայրը երկու որդիների միջև դիմակայությանը: Մինչև օրս քաղաքական ուժերից շատերը կարծիք են հայտնում, որ հակամարտության կարգավորման բանալին Ռուսաստանի ձեռքում է: Ըստ նրանց, Կրեմլն էր այդ հակամարտության նախաձեռնողը և հենց Կրեմլն էլ պետք է այն հանգուցալուծի: Եթե մենք անդրադառնանք ոչ վաղ անցյալին, միանգամայն հակառակը կտեսնենք: Այդ հակամարտությունը ստեղծեցին ԽՍՀՄ փլուզման կողմնակիցները: Ղարաբաղյան հակամարտությունն այդ մեծ տերության փլուզման պատճառներից մեկն էր: Դա ապացուցում է, որ Կրելմը շահագրգռված է, որ այն հանգուցալուծվի, սակայն ի վիճակի չէ դա անել, հակառակ դեպքում վաղուց էր արել»,- ասել է Բարանեցը:

Նա նաև նշել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը արդեն տարիներ շարունակ փորձում են հանգուցալուծել այդ հակամարտությունը: Երկու կողմերը ջանում են դա անել որևէ երրորդ կողմի օգնությամբ: Ադրբեջանը հակված է Արևմուտքին, ջանում է ներգրավել ԱՄՆ-ին ու ՆԱՏՕ-ին, իսկ Հայաստանն ապավինում է Ռուսաստանի ու ՀԱՊԿ աջակցությանը:

«Եթե Ադրբեջանն իրոք ցանկանում է ԱՄՆ ու ՆԱՏՕ-ի օգնությամբ ուժով վերադարձնել այդ հողերը, ապա մոտ ապագայում կդառնանք սկզբից տարածաշրջանային, հետո արդեն երրորդ համաշխարհային պատերազմին: Ադրբեջանի ու Հայաստանի պատերազմը, որոնք հենվում են ԱՄՆ, ՆԱՏՕ-ի ու Ռուսաստանի հզորության վրա, վերջին հաշվով կնշանակի պատերազմ ԱՄՆ-ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև: Ոչ Ադրբեջանին, ոչ Հայաստանին, ոչ Ռուսաստանին նման պատերազմ պետք չէ»,- ասել է ռազմական փորձագետը, հայտնում է VAKinfo-ն:

Իր հարցազրույցում Անդրեյ Ռուզինսկին մասնավորապես հայտարարել էր, որ «եթե Ադրբեջանն որոշում կայացնի ուժային միջոցով վերականգնել Լեռնային Ղարաբաղի հանդեպ իրավասությունը, ապա Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանը կարող է մասնակցել ռազմական հակամարտությանն ըստ ՌԴ պայմանագրային պարտավորությունների ՀԱՊԿ շրջանակներում»:

Ըստ նրա, ռազմաքաղաքական իրավիճակը ռազմակայանի պատասխանատվության գոտում անհանգիստ է մնում և բնորոշվում է մի շարք ապակայունացնող գործոնների առկայությամբ, «կապված հակամարտության գոտում դիմակայության թեժացման հավանականության հետ»: «Ռազմակայանը անհապաղ գործարկման մշտապես պատրաստ միավորում է: Ուժերի առկա ծավալը թույլ է տալիս հաջողությամբ լուծել խնդիրները: «Հայատանում տեղակայված ռուսական ռազմակայանի մարտական կազմի առանձնահատկությունն է զենիթային հրթիռային դիվիզիոնի առկայությունը, որը հագեցած է С-300В ԶՀՀ-ով, զենիթահրթիռային դիվիզիոնը, որը զինված է ԲՈւԿ-Մ1-2 ԶՀՀ-ով, «Սմերչ» ռեակտիվ հրետանային համակարգն և ՄիԳ-29 մարտական ինքնաթիռներով հագեցած ավիաբազան»,- ասել է գնդապետը:

Photo: Evgenia Guseva
Հղումներ թեմայով.
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---