Հարավային Դակոտայի օրենսդիրները մերժել են հակահայկական բանաձևը

Հարավային Դակոտայի օրենսդիրները մերժել են հակահայկական բանաձևը

PanARMENIAN.Net - Հարավային Դակոտայի Ներկայացուցիչների պալատը մերժել է պատմական փաստերը խեղաթյուրող հակահայկական բանաձևը, որ ներկայացրել էին Ադրբեջանի լոբբիստները: Ինչպես հայտնում է Ամերիկայի Արևմտյան ափի Հայ դատի հանձնախումբը (ANCA-WR), բուռն քննարկումներից հետո բանաձևի հեղինակներից մեկը՝ Լենս Ռասսելը հետաձգել է քվեարկությունը, իսկ հետո պաշտոնապես հանել այն քննարկումից:

«Շատ ափսոս, որ այդ բանաձևը հայտնվեց մեր Պալատում, սակայն դրական կողմն այն է, որ կա 105 օրենսդիր, որոնք իրական պատկերացում ստացան քրիստոնյա հայերի աղետալի վիճակի մասին»,- հայտարարել է նահանգի Ներկայացուցիչների պալատի անդամ Սթիվ Հիքքին:

«Խորապես բավարարված ենք այն հանգամանքով, որ ԱՄՆ ևս մեկ նահանգի ընտրյալ առաջնորդները դիմակայեցին նավթով հարուստ ու կոռումպացված նախագահին:Ադրբեջանական կողմի ջանքերը, որոնք միտված էին հայատյացության արտահանմանը ԱՄՆ նահանգների խորքերը, ձախողվեցին: Մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում ժողովրդի և Հարավային Դակոտայի սկզբունքային առաջնորդների հետ միասին, որոնք իրենց կարեկցանքն են հայտնում հայ ժողովրդին Հայոց ցեղասպանության ժամանակներից ի վեր»,- ասել է ANCA-WR գործադիր տնօրեն Էլեն Ասատրյանը:

HCR 1020 բանաձևի քվեարկությանը նախորդող օրերին ANCA-WR աշխատել է տեղական համայնքների ու ակտիվիստների հետ, օրենսդիրներին Խոջալուի հարցն օգտագործելու Ադրբեջանի ջանքերի մասին զգուշացնելու ու Հարավային Դակոտայի աջակցությունը ստանալու համար, ինչպես նաև թույլ չտալու, որ Հայաստանը դեպի ծով ելք ստանաու դուրս գա շրջափակումից:

Փետրվարի 13-ին Հավայան կղզիների նահանգի օրենսդիրները ևս մերժել էին Ադրբեջանի նախաձեռնած հակահայկական միջոցառումները, որը ֆինանսավորում էր Բաքուն, փորձելով ստանալ ԱՄՆ օրենսդիրների աջակցությունը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիվ արշավում:

Նահանգի Ներկայացուցիչների պալատը, Վետերանների միջազգային և մշակույթի ու կրթության կոմիտեն մերժել են հակահայկական բանաձևերը, որոնց հեղինակն էր Կոմիտեի նախագահ Մարկ Տակաին: Օրինագծերը վերաբերում էին Հայոց ցեղասպանության ճանաչմանը, դրանց նախաձեռնողն ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովն է:

Civil Beat թերթը գրում է, որ Հավայան կղզիների բնակիչները որոնում են այդ բանաձևերի դրդապատճառները: Դա կարող է լինել անցյալ տարվա մայիսին Ներկայացուցիչների պալատի անդամ Կաբանիլի ու նախագահ Տակաիի Բաքու այցելության արդյունքը, որոնք միացան տարբեր նահանգներից մոտ 300 օրենսդիր, գրում է թերթը՝ նշելով, որ երկու կոնգրեսականների այցն Ադրբեջանից 8000 դոլարի ծախս է պահանջել:

Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համբարյանը բաց նամակով դիմել էր ամերիկացի օրենսդիրներին Ադրբեջանում կոռուպցիայի և Իլհամ Ալիևի կողմից ժողովրդավարության ճնշման վերաբերյալ: Նամակում մասնավորապես ասվում է, որ Իլհամ Ալիևը ճնշում է գործադրում ԱՄՆ նահանգների օրենսդիր մարմինների վրա հայերին առնչվող հարցերում վերջիններիս դիրքորոշման պատճառով:

Ադրբեջանն Ալիևների ընտանիքի կառավարման տակ է:Գործող նախագահը, որը ՊԱԿ գեներալի որդի է, միլիարդատեր է դարձել պետական պաշտոնում և հաճախ հիշատակվում է որպես աշխարհի ամենաանժողովրդավարական առաջնորդ: Նրա անձնական կարողությունն ու կառավարության կոռուպցիան ցուցադրվել են CNBC-ի «Ալիևների ընտանիքն Ադրբեջանում» հաղորդման մեջ:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---