Յանուկովիչի մամուլի ասուլիսն ու Ուկրաինայի դիմումը ՄԱԿ ԱԽ

Յանուկովիչի մամուլի ասուլիսն ու Ուկրաինայի դիմումը ՄԱԿ ԱԽ

PanARMENIAN.Net - Վիկտոր Յանուկովիչը փետրվարի 28-ին Դոնի Ռոստովում կայացած մամուլի ասուլիսում ներողություն է խնդրել Ուկրաինայում կատարվածի համար: «Ամոթ է»,- ասել է Յանուկովիչը՝ պատասխանելով լրագրողի հարցին՝ Ուկրաինայում իրադարձությունների վերաբերյալ նրա վերաբերմունքին, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

«Ավելին՝ ուզում եմ ներողություն խնդրել, առաջին հերթին վետերաններից, ուկրաինացի ժողովրդից երկրում կատարվածի համար, այն բանի համար, որ ուժերս չբավականացրին կայունությունը պահպանելու և երկրում անօրինություն թույլ չտալու համար»,- ասել է նա:

Յանուկովիչը նաև նշել է, որ Ղրիմը պետք է մնա Ուկրաինայի կազմում, պահպանելով լայն ինքնավարությունը: Ղրիմի իրադարձությունները նախագահն անվանել է «բնական արձագանք Կիևում ավազակային հեղաշրջմանը»:

«Իշխանության այն ուզուրպացիան, որն արվեց մի խումբ ծայրահեղականների կողմից, անտեսելով Ուկրաինայի 45-միլիոնանոց բնակչությունը... բնականաբար, Ղրիմի բնակչությունը չի ցանկանում ընդունել և չի ենթարկվի բանդերականներին ու ազգայնականներին »,- ասել է Յանուկովիչը: Ըստ նրա, հասկանալի է Ղրիմի հասարակ բնակիչների ինքնակազմակերպվելու մղումը, սեփական տներն ու հողը պաշտպանելու համարինքնապաշտպանության ջոկատներ ստեղծելը: «Սակայն դիմում են Ղրիմի բնակիչներին արյունահեղություն ու պառակտում թույլ չտալու խնդրանքով»,- ասել է Յանուկովիչը:

Նա հայտարարել է, որ մնում է Ուկրաինայի օրինական ընտրված նախագահն ու մտադիր չէ աջակցության համար դիմել որևէ մեկին ռազմական: «Ցանկացած ռազմական գործողություն այս իրավիճակում անթույլատրելի է: Մտադիր չեմ դիմելու ռազմական աջակցության խնդրանքով»,- ասել է Յանուկովիչը մամուլի ասուլիսում:

Փետրվարի 28-ին Ռուսաստանի ԱԳՆ-ում հանդիպում էր ՌԴ-ում Ուկրաինայի դեսպանության խորհրդական դեսպանորդ Նիմչինսկու հետ, որին փոխանցվել է Ուկրաինայի ԱԳՆ-ին ուղղված պատասխան նոտան, կապված Ղրիմում իրադարձությունների վերաբերյալ ուկրաինական կողմի առաջարկության հետ՝ անհապաղ անցկացնել երկկողմ խորհրդակցություններ ՌԴ և Ուկրաինայի միջև 1997-ի մայիսի 31-ի պայմանագրի 7 հոդվածի հիման վրա:

ՌԴ ԱԳՆ նոտայում ասվում է, որ Ռուսական կողմը Ղրիմի իրադարձությունները դիտարկում է որպես ներքաղաքական դեպքերի հետևանք, և այդ համատեքստում անհապաղ երկկողմ խորհրդակցությունների անհրաժեշտություն չի տեսնում:

Ուկրաինական կողմին նաև փոխանցվել է ՌԴ ԱԳՆ պատասխան նոտան Ղրիմում ՌԴ Սևծովյան նավատորմի զրահատեխնիկայի տեղաշարժի վերաբերյալ, ինչը կատարվում է ըստ Սևծովյան նավատորմի վերաբերյալ հիմնարար ռուս-ուկրաինական համաձայնության:

Մինչդեռ Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինվը պահանջել է Ղրիմի իրադարձություններին հետևելու համար ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստ գումարել, որը, ըստ նրա, «կարող է սպառնալիք առաջացնել միջագային խաղաղության ու անվտանգության համար»:

«Պահանջում ենք երաշխավոր պետություններից սատարել ՄԱԿ ԱԽ կողմից իրավիճակի դիտարկման իրականացմանն Ուկրաինայի առանձին տարածաշրջաններում ըստ Բուդապեշտի հուշագրի: Իրավիճակը Ղրիմում կարող է միջագային խաղաղության ու անվտանգության համար սպառնալիք առաջացնել: Եթե իրավիճակը սրվի, պահանջում ենք երաշխավոր պետություններից անհապաղ գործողությունների հասնել ՄԱԿ ԱԽ կողմից Ուկրաինային օգնություն տրամադրելու հարցում»,- հայտարարել է Տուրչինովը, որը նաև Գերագույն ռադայի խոսնակն է:

Ուկրաինայի նոր առաջնորդները նաև Ղրիմի իրադարձություններին նվիրվածԱզգային անվտանգության ու պաշտպանության խորհրդի արտահերթ նիստ են գումարել, հայտնում է VOA News-ը:

Atlantico-ի համար Հասարակական կարծիքի ֆրանսիական ինստիտուտի հարցման տվյալների համաձայն, ֆրանսիացիների 65 տոկոսը դեմ է Ֆրանսիայի ու ԵՄ օգնությանը Ուկրաինային, իսկ 67 տոկոսը դեմ է այդ երկրի անդամակցությանն ԵՄ-ին: Վաշինգտոնն ու ԵՄ-իցգործընկերները,չնայած Մայդանին աջակցելու բարձրագոչ հայտարարություններին, չեն շտապում կոնկրետ որոշումներ կայացնել շտապ կարգով Ուկրաինային ֆինանսապես օժանդակելու համար:

ԱՄՆ Կոնգրեսի տեղեկատվական The Hill պորտալը հայտնում է, որ Սպիտակ տունն ԱՄՆ Կոնգրեսի հետ համատեղ միայն մշակում է Կիևին ֆինանսական աջակցության հարցը: Սենատոր Մաքքեյնը բացահայտ հայտնել է, որ ԵՄ-ն ու ԱՄՆ-ն կօգնեն Կիևին միայն այն դեպքում, եթե վերջինս բարեփոխումներ կատարի, այդ թվում այն ոլորտներում, որոնք չեն վայելում բնակչության աջակցությունը:

ԱՄՆ ֆինանսների նախարար Ջեկ Լյուն Արսենի Յացենյուկի հետ խոսակցության ժամանակ նրանխորհուրդ է տվել օգնություն հայցել ԱՄՀ-ից, բայց կառավարությունը ձևավորելուց հետո: Նշվում է, որ G–20-ի որոշ կազմակերպությունների ներկայացուցիչներ հանգստյան օրերին հանդիպել ենու հայտարարել, որ կսատարեն Ուկրաինայի բանակցություններին ԱՄՀ հետ, եթե կառավարություն կազմավորվի: Պորտալն ուշադրությունը հրավիրում է այն հանգամանքի վրա, որ ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Փսակին հայտարարել է, թե Սպիտակ տունն այդ հարցում կգործի Կոնգրեսի հետ սերտ գործակցությամբ:

Ինչպես գտնում են The Washington Times-ի փորձագետները, Վաշինգտոնում վստահություն չկա, որ իրավիճակն Ուկրաինայում առաջիկայում կկայունանա: Ըստ նրանց, անկախ տարածքային ամբողջականությունից, երկիրը փաստացի մինչև օրս մասնատված է: Նրա արևմտյան մասը կողմնորոշված է դեպի Եվրոպան ու կաթոլիկները, իսկ արևելյան շրջանները գերադասում են Ռուսաստանի և ուղղափառների հետ սերտ կապերը: Եվ թեև Մայդանի վերջին իրադարձություններում գերակայությունն արևմտամետների կողմն էր, դա դեռևս չի որոշում Ուկրաինայի հետագա զարգացման ուղղությունը: Ըստ արևմտյան վերլուծաբանների, Մոսկվան չի նահանջի, քանի որ Ուկրաինան ՌԴ հետ անմիջապես սահմանակից է, ունի խորը պատմական կապեր և գտնվում է Մոսկվայի աշխարհաքաղաքական շահերի շրջանակում: Բացի այդ, եթե Ուկրաինան լիովին ինտեգրվի ԵՄ-ին, դա լուրջ հարված կլինի Ռուսաստանի հեղինակությանը:

Եվրախորհրդարանը ձայների մեծամասնությամբ սատարել է Ուկրաինայի վերաբերյալ բանաձևին, որտեղ հիշատակվում է նաև, որ Ռուսաստանն ուկրաինական սահմանների գոյության երաշխավորն է, նշվում է մարդու իրավունքների խախտումների հետաքննության անկախ հանձնաժողով ստեղծելու, դոնորների խորհրդաժողով գումարելու անհրաժեշտությունը: Բանաձևի վերաբերյալ քվեարկությունն երեկ էր՝ Ստրասբուրգում Եվրախորհրդարանի ընդլայնված նիստի շրջանակում: Քվեարկությունից առաջ բանավեճ էր:

Մասնավորապես, Եվրախորհրդարանը ՌԴ-ին հիշեցրել է, որ վերջինս ԱՄՆ ու Մեծ Բրիտանիայի հետ միասին պարտավորվել է ձեռնպահ մնալ տնտեսական պարտադրանքից:

Ուստի Եվրախորհրդարանը կողմերին և երրորդ երկրներին կոչ է արելհարգել Ուկրաինայի միասնականությունն ու տարածքային ամբողջականությունը, իսկ այդ երկրի ներսում բոլոր քաղաքական ուժերին՝ պարտավորվել աշխատել այդ ուղղությամբ, պահպանելով երկրի միասնությունը, հաշվի առնելով երկրի մշակութային ու լեզվական կազմն ու պատմությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---