Ռ. Քոչարյանը նշել է Հայաստանի եւ Ղրղըզստանի համագործակցության զարգացման անհրաժեշտությունը

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Ղրղըզստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ապաս Ջումագուլովը, հաղորդում է երկրի ղեկավարի մամլո ծառայությունը: Հանդիպման ընթցքում Ռոբերտ Քոչարյանը կարեւորել է երկու երկրների միջեւ կապերը նորացնելու եւ միմյանց մասին տեղեկացվածության աստիճանը բարձրացնելու անհրաժեշտությունը, նշելով, որ այդ կերպ լիարժեք կիրացվեն համագործակցության հնարավորություները: Իր հերթին, դեսպանն ասել է, որ երկկողմ կապերը սերտացնելու լավ նախադրյալներ կան` դրանց թվում նշելով ղրղըզահայ համայնքի ակտիվ ներգրավվածությունը պետական համակարգում եւ տնտեսության առաջատար ճյուղերում: Բացի այդ, կողմերն անդրադարձել են նաեւ Ղրղըզստանում իրականացվող քաղաքական եւ տնտեսական բարեփոխումներին:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---