Կիպրոսի հյուսիսում հայկական եկեղեցի է վերաբացվել

Կիպրոսի հյուսիսում հայկական եկեղեցի է վերաբացվել

PanARMENIAN.Net - Կիպրոսի հյուսիսային մասում` Թուրքիայի ակուպացրած տարածքում, վերականգնված հայկական եկեղեցի է բացվել: Մարտի 17-ին վանական համալիրի բացմանը ներկա են եղել կղզու բոլոր համայքների ներկայացուցիչները` հայեր, հրեաներ ու թուրքեր, գրում է Kibris Postasi-ը: Կիպրոսում ԱՄՆ դեսպան Ջոն Կենիգը նշել է, որ վանքի վերականգնողական աշխատանքներին մասնակցել են բոլոր համայնքները:

«Պատմական արժեքների պահպանումն այլ ազգերի հանդեպ հարգանքի ամենակարևոր դրսևորումն է»,- ասել է Քենիգը:

Սբ Աստվածածնի վանական համալիրը կառուցվել է VIII դարում: Այն գործել է մինչև 1963 թվականը, սակայն Կիպրոսում հակամարտության սկսվելուց ու Թուրքիայի կողմից տարածքի բռնազավթումից հետո հայ բնակչությունը ստիպված էր գնալ Կիպրոսի հունական հատվածը: Վանքը վերականգնվել է ՄԱԿ Զարգացման ծրագրի և ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ: Վերականգնողական աշխատանքները կատարվել են 2006-2013թթ.:

Երկար ժամանակ վանքի վերականգնումը հարցականի տակ էր: 2012-ին ՄԱԿ Զարգացման ծրագիրը և ԱՄՆ ՄԶԳ-ն հայտարարեցին վանքը վերականգնելու համար հայտարարված մրցույթի անօրինական լինելու մասին: Մրցույթը կղզու թուրքական կողմն անցկացրել էր խախտումներով: Այդ մրցույթի համաձայն վերականգնումից հետո վանքը պետք է հանձնվել Թուրքիայի Միջին Արևելքի ինստիտուտին:

1981-ին Կիպրոսը հունական հատվածում հայերն անհատական նվիրատվությունների, Կիպրոսի կառավարության Եկեղեցիների համաշխարհային խորհրդի աջակցությամբ հավաքված գումարի շնորհիվ նոր եկեղեցի են կառուցում: Եկեղեցու օծման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցեց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, տեղի ունեցավ 1981-ի նոյեմբերի 22-ին:

ՄԱԿ տվյալներով Կիպրոսում բնակվում է 3.000 հայ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---