Samsung GALAXY S5-ն արդեն Հայաստանում է![]() 31 մարտի 2014 - 23:22 AMT PanARMENIAN.Net - Թվային մեդիայի և հեռահաղորդակցության ոլորտի, ինչպես նաև Հայաստանում սմարթֆոնների վաճառքի առաջատար Samsung Electronics-ը մարտի 30-ին ներկայացրել է իր նոր՝ GALAXY S5-ը: Այս սմարթֆոնը ճանաչում է օգտատիրոջ մատնահետքը, հասկանում նրա մտադրությունները, հնարավորություն տալիս անմիջապես և հեշտությամբ կիսվել հիշարժան պահերով: Նորաոճ և ինովացիոն սմարթֆոնի կատարելագործված խելամտությունը կոչված է հեշտացնելու այն օգտագործողի առօրյան: Samsung GALAXY S5-ի 5.1 դյույմանոց HD Super AMOLED էկրանը գերազանց պատկեր է տալիս: Այն 16MP հզորությամբ տեսախցիկ ունի ու Real-time HDR և Auto Focus ֆունկցիաներ, ինչի արդյունքում լուսանկարներն ավելի վառ և տպավորիչ կստացվեն, իսկ IP67 ստանդարտի շնորհիվ S5-ը պաշտպանված կլինի ջրից և փոշուց: «Սմարթֆոնի կարգախոսն է «Կյանքը՝ ոգեշնչված Samsung GALAXY S5-ով»: Դա կզգաք առաջին իսկ հայացքից և հպումից: Այս ամենն արտացոլվում է դրա գույներում ու հարթ կորագծերում»,- ասել է Samsung-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Անդրանիկ Շահբազյանը: Այս առթիվ Samsung Electronics ընկերությունը հայ սպառողին նոր ակցիա է ներկայացնում՝ նախապես գրանցվեք Samsung-ի պաշտոնական գործընկերների վաճառասրահներում ապրիլի 1-ից՝ 10-ը, և S-View cover նորարար պատյանը ստացեք նվեր: Ակցիան գործում է նախնական պատվերը կատարած գնորդների համար մինչև ապրիլի 18-ը ներառյալ: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |